
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Հայաստանի ԱԻՆ-ում, մայիսի 18-ին, ժամը 22.27-ին ահազանգ է ստացվել, որ Արարատի մարզի Վեդի քաղաքի «Ավտոգազ» գազալցակայանի սպասասրահում նկատվել է օձ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՀՓՋ-ի ՕԽ-ն: Հրշեջ-փրկարարները վնասազերծել են գյուրզա տեսակի օձին: *** Մայիսի 18-ին, ժամը 19.11-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Կոմիտասի պողոտայի թիվ 3 շենքի մոտակայքում օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: *** Մայիսի 18-ին, ժամը 14.36-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Դավթաշեն վարչական շրջանի 10-րդ փողոցի թիվ 2 տան պարսպի վրա օձ է նկատվել. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել փրկարարական ջոկատը: Փրկարարները հայտնաբերել են շահմար տեսակի օձ եւ տեղափոխել անվտանգ տարածք: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|