17:14
Հայտնի են ԱՐԱՄ MP3-ի բոլոր մրցակիցները

Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում ավարտվեց «Եվրատեսիլ 2014» երգի միջազգային մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը: 15 արտիստներից քվեարկության արդյունքում եզրափակիչ անցան 10 մասնակիցներ:

Եվ այսպես, երկրորդ կիսաեզրափակչի հաղթողներն են.

1. Շվեյցարիա. Sebalter - Hunter Of Stars

2. Սլովենիա. Tinkara Kovač - Round and round

3. Լեհաստան. Donatan & Cleo - My Słowianie (We Are Slavic)

4. Ռումինիա. Paula Seling & OVI – Miracle

5. Նորվեգիա. Carl Espen - Silent Storm

6. Հունաստան. Freaky Fortune feat. RiskyKidd - Rise Up

7. Մալթա. Firelight - Coming Home

8. Բելառուս. Teo – Cheesecake

9. Ֆինլանդիա. Softengine - Something Better

10. Ավստրիա. Conchita Wurst - Rise Like a Phoenix

Մայիսի 10-ին «Մեծ հնգյակի» երկրների իրավունքով ելույթ կունենան Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Իսպանիայի եւ Իտալիայի, ինչպես նաեւ Դանիայի ներկայացուցիչները: Բացի այդ, բեմ կբարձրանան առաջին եւ երկրորդ կիսաեզրափակիչներից 10-ական մասնակիցներ, այդ թվում՝ մեր երկիրը ներկայացնող Արամ MP3-ը:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 297 | Աղբյուր՝ News.am Style | -Ավելացվել է՝ 09.05.2014/17:14
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն