
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Մայիսի 3-ին հեծանվարշավով կամփոփվի «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքը: Այն կազմակերպել են Երևանի պետական բժշկական համալսարանի Ուսանողական խորհրդարանը և Հայաստանի երիտասարդական հիմնադրամը: Մայիսի 3-ին` առավոտյան ժամը 08.00-ին ծրագրի շուրջ 100 մասնակիցներ Երևանի Շահումյանի անվան հրապարակից հեծանիվներով կշարժվեն դեպի Զվարթնոց տաճար: Առողջ ապրելակերպ քարոզող «Առողջ բժիշկ» սպորտային միջոցառումների շարքի շրջանակներում ԵՊԲՀ ուսանողներն ու աշխատակիցները մրցել են տարբեր սպորտաձևերում՝ ֆուտբոլ, վոլեյբոլ, շախմատ, պինգ-պոնգ (սեղանի թենիս), պարանի ձգում, Brain ring, իսկ ծրագրի ամփոփումը տեղի կունենա հեծանվարշավի տեսքով: Մրցակցությունն ընթացել է ԵՊԲՀ Ընդհանուր բժշկության, Ստոմատոլոգիական, Դեղագիտական, Արտասահմանցի ուսանողների ֆակուլտետների և համալսարանի աշխատակիցների միջև: Ծրագրի նպատակն է քարոզել առողջ ապրելակերպ մասնակիցների և հատկապես ուսանողների շրջանում: GIJ, ArmLur.ru | |
|