14:14
Հենրիխ Մխիթարյանը՝ Մադրիդի Ռեալի հետ դիմակայության մասին

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի եւ Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը derwesten.de կայքին տված հարցազրույցում իր կարծիքն է արտահայտել Մադրիդի «Ռեալի» հետ առաջիկայում կայանալիք հանդիպման մասին։
 
- «Ռեալի» հետ կայանալիք խաղի ժամանակ կզգացվեն ոչ միայն վնասվածք ստացած ֆուտբոլիստների, այլ նաեւ որակազրկված Ռոբերտ Լեւանդովսկու բացակայությունները: Բայց սա ֆուտբոլ է, եւ մենք՝ բոլորս էլ կենտրոնացած ենք այդ հանդիպման վրա, քանի որ «Ռեալն» այս տարի աշխարհի լավագույն ակումբներից մեկն է: Այդ թիմն ուժեղ մրցակից է,-նշել է Հայաստանի հավաքականի ռմբարկուն:
 
- Մենք չենք մոռանում, որ քառորդ եզրափակչում վատ թիմեր չեն լինում: Դա վերաբերում է նաեւ մեզ: Այստեղ ամեն ինչ մոտավորապես նույն մակարդակի վրա է: Բոլոր թիմերն էլ հնարավորություն ունեն հայտնվելու կիսաեզրափակչում,-հավելել է դորտմունդցիների հայ կիսապաշտպանը, ով թիմակիցների հետ Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի առաջին հանդիպումն անցկացնելու է ապրիլի 4-ին, Մադրիդում:
 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 407 | | -Ավելացվել է՝ 29.03.2014/14:14
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն