16:07
«Հեռուստատեսության հետ կապված որևէ առաջարկ չունեմ». Արամ Չախոյան

Հայտնի ռադիո-հեռուստահաղորդավար Արամ Չախոյանից վաղուց նորություններ ու տեղեկություններ չունենք: 2013 թվականի օգոստոսի 22-ին տեղի ունեցած ավտովթարից հետո Արամը կարծեք դարձել է ավելի պասիվ գործնական ոլորտում:

Life.Panorama.am-ը կապ հաստատեց սիրված հաղորդավարի հետ՝ պարզելու, թե ինչո՞վ է պայմանավորված նրա լռությունը հեռուստադաշտում, ինչո՞վ է այժմ նա զբաղված և ի՞նչ գործունեություն է ծավալում. «Հեռուստատեսության հետ կապված որևէ առաջարկ չունեմ: Թեև, որքանով որ հետևում եմ, չկա այնպիսի ծրագիր, որն ինձ կհետաքրքրի: Այժմ զբաղվում եմ նրանով, ինչը սկսել եմ դեռևս 95 թվականին՝ ռադիոաշխատանքով ու ղեկավարմամբ»,-մեզ հետ զրույցում նշեց հաղորդավարը:

Բացի այդ, վթարից ու վիրահատությունից հետո Արամը նոր-նոր է ոտքի կանգնում: Նրա վնասվածքներն այնքան լուրջ էին, որ բավականին երկար ժամանակ՝գրեթե 4 ամիս, չի աշխատել: Թեև, ինչպես ինքն է ասում, Փառք Աստծո, ամեն ինչ հաղթահարվել է:

Շատերի մոտ նման դեպքերում հոգեբանական խնդիրներ, ֆոբիաներ են առաջանում, որոնք կարող է հաղթահարել միայն ուժեղ գիտակցություն ու կամք ունեցող մարդը. «Վթարն ինքնին մեծ սթրես է, խորը հոգեբանական տրավմա, բայց ուրախ եմ, որ այսօր կարողանում եմ ձեզ հետ հանգիստ խոսել: Ես մեքենա չեմ վարում, երբևէ ցանկություն էլ չեմ ունեցել… Ենթագիտակցական վախեր, իհարկե, կան մեջս, բայց կամաց-կամաց նահանջում են: Երևի բախտս այնքանով է բերել, որ բախմանը ականատես չեմ եղել: Քնած եմ եղել, այդ պահին գիտակցությունս կորցրել եմ ու վնասվածք ստանալու պահը չեմ զգացել: Այդ մասին իմացա 10-15 րոպե անց, երբ շտապ օգնության բժիշկներն ինձ ուշքի բերեցին»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում վերհիշեց Արամ Չախոյանը:

Մեր զրուցակիցը չմոռացավ անփորձանք երթևեկություն մաղթել բոլոր վարորդներին, և, իհարկե, ուղևորներին: Իսկ մենք իրեն մաղթում ենք առողջություն և եթերային նորություննե:


LifePanorama.am

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 306 | | -Ավելացվել է՝ 15.03.2014/16:07
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն