15:04
Հետաքրքիր փաստեր Կլեոպատրայի մասին:

1. 18 տարեկան հասակում Կլեոպատրան ամուսնացել է իր 9-ամյա եղբայր Պտղոմեոս 12-րդի հետ, քանի որ, պտղոմեական սովորույթների համաձայն, կինն ինքնուրույն չէր կարող թագավորել:
 
2. Կրտսեր եղբոր հետ Կլեոպատրան թագավորում է 4 տարի: Ապա Պտղոմեոս 12-րդը խռովություն է բարձրացնում թագուհու և նրա դաշնակից Հուլիոս Կեսարի դեմ, պարտվում է և փախչելիս խեղդվում է Նեղոսում: 
 
3. Իր հմայքի և խելքի շնորհիվ Կլեոպատրան կարողանում է հրապուրել ժամանակի երկու մեծանուն հռոմեացիներին՝ Հուլիոս Կեսարին և Մարկոս Անտոնիոսին և Եգիպտոսի համար 20 տարվա անկախություն է ապահովում Հռոմից: 
 
4. Կլեոպատրան 4 զավակ է ունեցել. Կեսարիոնը` Հուլիոս Կեսարից, Ալեքսանդր Հելիոսը, Կլեոպատրա Սելենան և Պտղոմեոս 2-րդ Ֆիլադելֆան՝ Մարկոս Անտոնիոսից: 
 
5. Պլուտարքոսի դիտարկմամբ՝  Մարկոս Անտոնիոսին նվիրված խրախճանքի ավարտին, թագուհին բարձրաշխարհիկ հյուրերին ժանվարներ է նվիրել՝ կրող ստրուկների հետ, իսկ պակաս կարևորություն ունեցող հյուրերին՝ ոսկե ասպասարքերով ձիեր:
 
6. Պլուտարքոսի դիտարկմամբ՝ Հուլիոս Կեսարին գրավելու համար, Կլեոպատրան հրամայել է փաթափել իրեն ծածկոցներով, կապել պարաններով և այդպես տանել Կեսարի մոտ՝ ասելով, որ հանձնվում է նրա գթասրտությանը:
 
7. Երբ Մարկոս Անտոնիոսը թագուհուն հրավիրել է առաջին հանդիպմանը, Կլեոպատրան երկու անգամ մերժել է նրան: Այդ ընթացքում թագուհին հրամայել է կարմիր առագաստներով և վարդի թերթերով ծածկված նավ կառուցել, որպեսզի գրավի Անտոնիոսին:
 
8. Թագուհու շռայլությունն անսահման էր, իսկ հարստությունն անսպառ էր թվում: Այդ իսկ պատճառով, հին ալքիմիկոսները կարծում էին, որ Կլեոպատրան փիլիսոփայական քար ունի, որը մետաղը ոսկի է դարձնում:
 
9. Բժիշկ Գալենի դիտարկմամբ՝ Կլեոպատրան հետաքրքրվում էր կոսմետոլոգիայով: Նա օգնել է Կեսարին պայքարել ճաղատացման դեմ՝ կոսմետիկ բուժում իրականացնելով կարմիր ծծմբի, մկնդեղի և կաղնու խեժի խառնուրդով:
 
10. Պատմական փաստերը հուշում են, որ Կլեոպատրան հավաքում էր ցանկացած տեսակի թույներ և, հաճախ իջնելով բանտ, փորձարկում էր դրանք դատապարտյալների վրա:
 
11. Ակտիումի մոտ պարտություն կրելով՝ Կլեոպատրան և Անտոնիոսը երդվում են մեռնել միասին: Մ.թ.ա. 30 թ.-ի օգոստոսի 1-ին, լսելով Կլեոպատրայի մահվան մասին ստահոդ լուրը, Անտոնիոսը նետվում է սրի վրա:
 
12. Որոշ աղբյուրների համաձայն՝ Օկտավիանոսի զինվորների կողմից հսկվող Կլեոպատրայի դամբարան է մտնում մի գյուղացի, ով թագուհուն է հանձնում թզերով լի անոթ: Հենց այդ անոթի մեջ է լինում կոբրան, որ սպանում է թագուհուն:
 
13. Այլ աղբյուրների համաձայն՝ թագուհին կոբրայի թույնը պահում էր ծամկալի մեջ, որն էլ իր երկու սպասուհիների հետ ընդունում է:
 
14. Պատմաբան Քրիստոֆեր Շեֆերի կարծիքով՝ Կլեոպատրան մահացել է ոչ թե կոբրայի խայթոցից, այլ օփիումի և մոլեխինդի խառնուրդի ընդունումից, որը մարմնի վրա հետքեր չի թողնում: 
 
15. Շատերը կարծում են, որ Կլեոպատրան գեղեցկուհի է եղել, սակայն Քեմբրիջի համալսարանի գիտնականներին հաջողվել է վերարտադրել թագուհու դիմապատկերը, և Կլեոպատրան, այժմյա չափանիշներով, այնքան էլ գեղեցիկ չի եղել:

 

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 305 | Աղբյուր՝ ArmLur.ru | -Ավելացվել է՝ 29.05.2014/15:04
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն