
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
«Չորրորդ իշխանություն»-ը գրում է. «ՀՀ նոր կառավարության կադրային փոփոխություններից ամենացնցողը, միանշանակ, Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Նարեկ Սարգսյանին քաղաքաշինության նախարար նշանակելու փաստն է։ Նույնիսկ իշխանական որոշակի շրջանակներում է այս նշանակումը զարմանք, տեղ-տեղ՝ զայրույթ է առաջացրել։ Արդեն պատկերացնել կարելի է, թե հասարակական արձագանքն ինչպիսին է։ Նարեկ Սարգսյանի նշանակմամբ բոլորին մի հարց է մտահոգում. Երևանի ապագան վտանգված է: Նորանշանակ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցնում էր, որ կառավարությունն էական փոփոխության կենթարկվի. կազմում կհայտնվեն նոր դեմքեր, սակայն նա չէր պնդել, որ փոփոխություններն անպայման դրական են լինելու։ Մինչ շատերս սպասում էինք նոր կառավարության լուսավոր դեմքերին, պարզ դարձավ, որ ակնկալած փոփոխությունները, մեղմ ասած, դրական չեն։ Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|