00:03
Վրաերթ և խոշոր վթար Երևանում. 6 մարդ, այդ թվում՝ 3 երեխա տեղափոխվել է հիվանդանոց. (Տեսանյութ)

Այսօր՝ մայիսի 11-ին, վրաերթ և խոշոր վթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:00-ի սահմաններում, Հալաբյան փողոցում Шевроле ավտոսերվիսի (նախկին Կինո Արագածի ) դիմաց Ford մակնիշի 06 ՍԼ 711 համարանիշի ավտոմեքենայի վարորդը վրաերթի է ենթարկել հետիոտնին, այնուհետև բախվել Hyundai -ի մակնիշի 33 ՏP 401 համարանիշի ավտոմեքենային:

Ինչպես վթարի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վրաերթի ենթարկվածն ու վթարի ենթարկված 6 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են, 3 հոգի Արմենիա բժշկական կենտրոն. 3 երեխաներ՝ Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Օպերատիվորեն վթարի վայր են ժամանել շտապօգնության մի քանի բրիգադներ, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության հրշեջ փրկարարները, ոստիկանության Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբն ու նույն բաժնի պարեկապահակային ծառայության գնդի ծառայողները: Վիրավորներին բժիշկների հետ օգնություն են ցուցաբերել քաղաքացիները և դեպքի վայրի հարևանությամբ գտնվող դեղատան աշխատակիցները: Այս պահին դեպքի վայր են ժամանել ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երևանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի քննիչներ Միշա Մովսիսյանը և Գրիգոր Թամոյանը: Ոստիկանությունը պարզում է վարորդների, վրաերթի ենթարկվածի և վիրավորների ինքնությունը: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ հետիոտնը փողոցն անցել է հետիոտնի համար նախատեսված թույլատրելի հատվածով: 

Տեսանյութ

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 457 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 12.05.2014/00:03
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն