23:16
Հովհաննես Դավթյանը՝ «Քաղաքում»-ի Մխոն, ընկերների հետ նշել է «իր երեխայի» միամյակը

Մարտի 9-ին  «Բանակում» և «Քաղաքում» սերիալների հերոս Մխոյի, նույն ինքը` Հովհաննես Դավթյանի հեղինակած «HD Stand Up Show»-ն դարձավ մեկ տարեկան:

Թե ինչպես ծնվեց այս նախագիծը, ArmՏtar.amարդեն անդրադարձել է, իսկ թե ինչ հաջողություններ հասցրեց գրանցել այն մեկ տարվա ընթացքում, ArmՏtar.am-ին պատմեց Հովհաննես Դավթյանը: «Այս ամիսների ընթացքում բավականին շատ մարդիկ իմացան մեր նախագծի մասին: Ովքեր մեկ տարի առաջ էին եկել ներկայացումը դիտելու, ներկա էին նաև երեկ, և նրանց արձագանքներից կարելի է կարծել, որ նախագիծը հասցրել է սիրվել, ընդունվել իր ձևաչափի մեջ, քիչ- քիչ  ունենալ նաև իր հանդիսատեսը: Թերևս կարող ենք ասել, որ  մեկ տարին այդքան էլ մեծ ժամանակահատված չէ  լիովին կայանալու և հաստատուն տեղն ունենալու համար այս ոլորտում, բայց, հաշվի առնելով մարդկանց կարծիքները, հասկանում եմ, որ քիչ բան չենք արել այս մեկ տարվա ընթացքում» ,- ասաց Հովհաննեսը: Ինչպես մեկ տարի առաջ, այնպես էլ երկու օր առաջ` նույն ժամին, նույն տեղում և նույն ներկայացումով  ստեղծագործական խումբը  ելույթ է ունեցել  իր  հանդիսատեսի համար: «Ուղիղ մեկ տարի առաջ սկսեցինք «Ձեզ համար, կանայք» մոնո ներկայացմամբ և, ավանդույթը չխախտելով, այս տարի նույնպես ամենը թողնելով նույնը, փորձեցինք նույն ներկայացմամբ նշել մեր մեկ ամյակը և  անսպառ ծիծաղով ներկայացանք մեր հանդիսատեսին. ուղղակի հիանալի անցավ»: «Այս նախագիծը, կարելի է ասել, «մեր երեխան է», ում ծնված առաջին օրվանից սիրել ու մեծացրել ենք:  Այս տարի էլ ավելի շատ ջանք պետք է գործադրենք առավելագույնին հասնելու համար՝  նոր ներկայացումներ, նոր մտքեր, նոր կերպարներ », - ասաց նախագծի հեղինակը՝ հավելելով, որ թիմը սիրով կհամագործակցի այն մարդկանց հետ, ովքեր  իրենց տաղանդավոր են համարում և  տեսնում են իրենց HD Stand Up Show-ի ձևաչափի մեջ:

Այսօրվանից արդեն HD թիմը սկսել է աշխատել այս տարվա սպասվելիք ներկայացումների և կերպարների վրա:

 Հումորի նոր չափաբաժին HD Stand Up Show-ի հանդիսատեսի համար:

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 418 | | -Ավելացվել է՝ 11.03.2014/23:16
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն