23:42
Հովհաննես Շիրազի ծննդյան օրը նշվեց բանաստեղծի ծննդավայրում

Հայ մեծանուն բանաստեղծ Հովհաննես Շիրազի ծննդյան օրը նշվեց բանաստեղծի ծննդավայրում: Թեև շատ գրական հանդեսներում և հանրագիտարաններում Հովհաննես Շիրազի /Օնիկ Կարապետյան/ ծննդյան օրընշված է ապրիլի 27-ը, սակայն շիրազագետները վստահեցնում են, որ «Հավերժի ճամփորդ»-ն իրականում ծնվել է ապրիլի 25-ին: «Պաշտոնապես Շիրազի ծննդյան օրը նշվում է ապրիլի 27-ին, բայց իրականում նա ծնվել է ապրիլի 25-ին՝ գրողն անձամբ է ասել դրա մասին ինձ: Պարզապես, որպեսզի այդ օրը չհամընկնի Ցեղասպանության օրվան հաջորդող օրվա հետ, կառավարությունից Շիրազին խնդրել էին հոբելյանը 2 օրով հետաձգել»,- իր խոսքում նշեց բանաստեղծ Սամվել Մարգարյանը: Ի դեպ, մինչ օրս շատերը նաև կասկածի տակ են դնում Հովհաննես Շիրազի ծննդյան տարեթիվը՝ ոմանց համար այս տարին հոբելյանական է՝ նշվում է Շիրազի 100 տարին, իսկ ուրիշները տոնում են մեծ բանաստեղծի 99-ամյակը:
Մանրամասն սկզբնաղբյուրում՝ http://elq.am/22846.html

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 237 | Աղբյուր՝ Elq.am | -Ավելացվել է՝ 25.04.2014/23:42
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն