19:09
Հրանտ Վարդանյանին ճանապարհեցին ծափահարություններով
«Գրանդ Հոլդինգ» ընկերության հիմնադիր նախագահ Հրանտ Վարդանյանին վերջին հրաժեշտ տալու համար այսօր` ապրիլի 23-ին, Երեւանի Կոմիտասի անվան կամերային երաժշտության տուն էին գնացել քաղաքական գործիչներ, գործարարներ, մշակույթի ոլորտի ներկայացուցիչներ և հասարակ քաղաքացիներ: Ներկաների թվում էին առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, ԱԺ նախագահի պաշտոնակատար Էդուարդ Շարմազանովը, ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանը, ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Արմեն Գևորգյանը տիկնոջ հետ, Երևանի նախկին քաղաքապետ Երվանդ Զախարյանը, Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը եւ այլք: Հրանտ Վարդանյանի մարմինը դուրս բերեցին ծափահարությունների ներքո: Բարերարի աճյունն ամփոփվեց Երեւանի քաղաքային պանթեոնում: «Գրանդ Քենդի» եւ «Գրանդ Տոբակո» ընկերությունների հիմնադիր Հրանտ Վարդանյանը մահացել էր ապրիլի 20-ին Երեւանի «Նաիրի» բժշկական կենտրոնում։ Նա հիվանդանոց էր տեղափոխվել սրտի կանգով։ Հրանտ Վարդանյանը 65 տարեկան էր:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 320 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 23.04.2014/19:09
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն