18:27
Հրդեհ Արմենիա հեռուստաընկերության մասնաշենքերից մեկում (ԼՐԱՑՎԱԾ)
Քիչ առաջ հրդեհ է բռնկվել Արմենիա հեռուստաընկերության մասնաշենքերից մեկում, որտեղ տեղակայված են նաեւ Արմնյուզ եւ ATV հեռուստաընկերությունները: Հրդեհը բռնկվել է մասնաշենքի 4-րդ հարկում, որտեղ, ԳԱԼԱ-ին հայտնի դարձավ, որ իրականացվում են վերանորոգման աշխատանքներ: Թե ինչն է եղել հրդեհի առաջացման պատճառը, դեռեւս հայտնի չէ: Դեպքի վայր է ժամանել երկու մարտական հաշվարկ: Իրականացվում են հրդեհաշիջման աշխատանքներ: Հեռուստաընկերությունների աշխատակիցներին տարհանել են: Այս պահին հրշեջները փորձում են հանգցնել հրդեհը: Լրացված 16:53 Հրդեհն արդեն մեկուսացվել է: Հրդեհի առաջացման պատճառներն ու կրած վնասի չափերը ճշտվում են:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 259 | Աղբյուր՝ GalaTV.am | -Ավելացվել է՝ 23.04.2014/18:27
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն