
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Հյուսիսային պողոտայում՝ «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտ, մայիսի 6-ին՝ ժամը 01:40-ի սահմաններում մահացած հայտնաբերված ՌԴ քաղաքացի, 30-ամյա Պավել Ալմազովը ամուսնացած է, ունի մեկ տարին դեռ չբոլորած դուստր: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Պավել Ալմազովի դպրոցական դասղեկը` Նինա Դվինյանինովան, որը նրան դասավանդել է Սարապուլի թիվ 20 լեզվաբանական գիմնազիայում: «Ես նրան փոքրուց գիտեմ, նրա ուսուցիչն եմ եղել 5-րդ- 11րդ դասարաններում: Նա շատ բարի, պատասխանատու, ուշադիր տղա էր: Պավելը խաղաղ բնավորություն ուներ, ամբողջովին սիրահարված էր երաժշտությանը: Բարի ընտանիք ունի, նոր էր հայր դարձել, դուստրը մեկ տարեկան դեռ չկա, կինն էլ՝ Քրիստինան տնային տնտեսուհի է»,- պատմեց տիկին Նինան: Պավելի ուսուցչուհին չի պատկերացնում, թե ինչը կարող էր նրան ինքնասպանության դրդել. «Իմ հավատը չի գալիս, որ նա ինքնասպան է լինել: Նա մեծ եղբայր էլ ունի: Նրա մորն էլ եմ հիշում, նա ամեն ինչ արել է Պավելի համար, նա հիմա ահավոր իրավիճակում կլինի, նրա համար իր երեխան ամեն ինչ էր: Ինչպե՞ս պիտի շարունակի ապրել»։ «EXPROMPTUS» էստրադային նվագախմբին Հայաստան հրավիրած «Նոր կյանք» կազմակերպությունից NEWS.am-ին ասացին, որ նվագախմբի անդամները շոկի մեջ են եւ չեն պատկերացնում՝ ինչ կարող է պատահած լինել։ Նշենք, որ Երեւանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում այսօր՝ մայիսի 6-ին, նախատեսված նվագախմբի վերջին համերգը հետաձգվել է։ Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը Պավել Ալմազովը «EXPROMPTUS» էստրադային նվագախմբի կիթառահարներից է , Հայաստան էր եկել Հաղթանակի օրվա կապակցությամբ մայիսի 2-6-ը Երեւանում եւ Գյումրիում կայանալիք բարեգործական համերգների: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր.օր.-ի 110 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|