12:38
Ի գիտություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողների

Երևանի քաղաքապետի 2014 թվականին «Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում կազմակերպելու մասին» որոշման համաձայն` 2014թ. ապրիլի 24-ին Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելողները «Հրազդան» մարզադաշտին հարող տարածքից ժամը 08.30-ից մինչև 22.00-ն անվճար կփոխադրվեն հետևյալ երթուղիներով.

 

• Թ.1 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ – Աթենքի փողոց – Հաղթանակի կամուրջ, Արգիշտիի, Գրիգոր Լուսավորչի, Ագաթանգեղոսի փողոցներ – մետրոպոլիտենի «Զորավար Անդրանիկ» կայարան, Խանջյան, Մոսկովյան, Աբովյան փողոցներ, մետրոպոլիտենի «Երիտասարդական» կայարան:

Հետադարձը` Աբովյան,Կորյունի, Նալբանդյան, Խանջյան, Ագաթանգեղոսի – Գր. Լուսավորչի – Արգիշտիի փողոցներ – Հաղթանակի կամուրջ – Աթենքի փող. – «Հրազդան» մարզադաշտ,

 

• Թ.2 երթուղի - «Հրազդան» մարզադաշտ-Ծիծեռնակաբերդի խճուղի, Լենինգրադյան, Կիևյան փողոցներ, մետրոյի «Բարեկամություն» կայարան:

Հետադարձը` նույն ուղեգծով:

 

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչություն

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 230 | Աղբյուր՝ AraratNews.am | -Ավելացվել է՝ 23.04.2014/12:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն