08:54
Ի՞նչ են նշանակում համաշխարհային ապրանքանիշերի անունները

Pepsi: Այս գազավորված ըմպելիքն իր անվանումը ստացել է «պեպսին» սննդային ֆերմենտի անունից:

Sony: Անունն առաջացել է լատիներեն «sonus» բառից, որը նշանակում է ձայն: Ընկերության հիմնադիրները ընտրել են այդ անունը այն պատճառով, որ այն շատ հեշտ է արտասանվում գրեթե բոլոր լեզուներով:

Volkswagen: Գերմաներենով նշանակում է «ժողովրդական ավտոմեքենա»:

Verizon: Աշխարհում խոշորագույն հեռահաղորդակցային ընկերություններից մեկն է, որի անունը լատիներեն «veritus»՝ «ճշմարտություն» և անգլերեն «horizon»՝ «հորիզոն» բառերի համադրությունն է:

Starbucks: Սրճարանների այս ցանցը կրում է «Մոբի Դիկ» վեպի հերոսներից մեկի անունը:

Sharp: Էլեկտրոնիկայի արտադրության ճապոնական այս ընկերության անունը դրվել է իր առաջին արտադրանքի՝ մշտապես սուր մեխանիկական մատիտի պատվին (Sharp թարգամանաբար նշանակում է սուր):

Sega: Այս անվանումը «Service Games of Japan»՝ «Ճապոնիայի խաղային ծառայություն» արտահայտության հապավումն է: Ճապոնական այս ընկերությունը սկզբնական շրջանում զբաղվել է երկրի ռազմաբազաներում «պինբոլ» խաղային սարքերի մատակարարմամբ:

Reebok: Այս անվանումը «Rhebok» բառի փոփոխված տարբերակն է, որով կոչվում են աֆրիկյան այծքաղները:

Nokia: Այս աշխարհահռչակ ընկերությունն իր գործունեությունը սկսել է փայտանութի վերամշակմամբ, ապա մասնագիտացել է ռեզինի արտադրության մեջ Ֆինլանդիայի Nokia քաղաքում:

Lego: Սա դանիական «leg godt»բառակապակցության հապավումն է, որը նշանակում է «լավ խաղա»:

IKEA: Կահույքի արտադրության այս խոշոր ընկերության անվանումը հիմնադիր Ինգվար Կամրադի, Էլմտարյուդ ֆիրմայի և հիմնադրի ծննդավայր Ագյունարուդ բառերի հապավումն է:

Ebay: Էլեկտրոնային առևտրի աշխարհահռչակ այս ընկերության հիմնադիր Պյեր Օմիդյարը ստեղծել է կայքը, երբ դեռ աշխատելիս է եղել «Echo Bay Technology Group» ընկերությունում, որի գրասենյակը գտնվել է Նևադայի Էխո Բեյ բնակավայրում: Օմիդյերը ցանկանում էր կայքը կոչել « EchoBay.com», սակայն պարզվել է, որ այդ անվանումով կայք արդեն գոյություն ունի, ինչից հետո նա անվանումը կրճատել է «ebay.com»: Այնուամենայնիվ շատերը կարծում են, որ դա Electronic Bay՝ «էլեկտրոնային ծովախորշ» անվան հապավումն է:

Coca-Cola: Այս գազավորված ըմպելիքին համ հաղորդելու համար օգտագործում են կոկայի տերևներ և կոլայի ընկույզներ:

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 315 | Աղբյուր՝ LifePanorama.am | -Ավելացվել է՝ 30.05.2014/08:54
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն