15:35
Իջևանի զորամասում զինվոր է մահացել. ՊՆ հաղորդագրություն (թարմացված)

15:02

ՀՀ պաշտպանության նախարարությունը խորը ցավով տեղեկացնում է, որ, ըստ նախնական տվյալների, 10.05.2014թ., ժամը 08:50-ի սահմաններում, հյուսիսարևելյան սահմանագոտում տեղակայված 

 

զորամասերից մեկի մարտական հենակետում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Ներսես Ղազարի Կարապետյանը` գլխի շրջանում ստացած հրազենային վիրավորումով: Իջևանի քաղաքային հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին Ներսես Ղազարի Կարապետյանը մահացել է:

Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր, կատարվում է նախաքննություն:

ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է ծանր կորստյան վիշտը և իր զորակցությունն է հայտնում Ներսես Ղազարի Կարապետյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: 


Իջևանի զորամասում մահացել է զինծառայող Ներսես Կարապետյանը: 

Tert.am-ի հետ զրույցում ասաց Պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ Պաշտպանության նախարարության քննչական ծառայությունը շուտով հանդես կգա համապատասխան տեղեկատվությամբ:

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 453 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 10.05.2014/15:35
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն