21:19
Իմ նամակը բոլորին
 

Բա՛րև: Ես ճիշտն ասած չգիտեմ ո՞րտեղից սկսեմ:
 Ես շատ ժամանակ չունեմ ,հետևաբար կգրեմ ամենակարևորի մասին: Դու՛,որ հուսահատված ես ու քեզ համարում ես ամենադժբախտը,կարդա՛,սա քո համար է:
Կյանքում ամեն ինչ պատահում է՝ և՛ լավը,և՛ վատը, ուրախը և տխուրը: Երբ դու լաց լինես,հիշիր,որ ավելի շատ ժպտալու ես: Հավատա,բոլոր իրավիճակները,որ թվում են անելանելի՝ մանրուք են,մանրուքներ,որոնց համար չարժե արցունք թափել: Ես չեմ ուզում քեզ վախեցնել,բայց երբեմն շատ ցավոտ կլինի,երբեմն քեզ վիրավորված կզգաս և միայնակ: Բայց դու մի՛ հանձնվիր,բարձրացրու գլուխդ վերև և ժպտա: Ինչքան էլ ցավոտ լինի և հոգիդ ցավի,ժպտա՛:Ժպիտը բուժում է ամեն ինչ ,ես գիտեմ: Քո ճանապարհին կհանդիպեն տարբեր մարդիկ,բայց ոչ բոլորն են վատը,լսու՞մ ես,չհամարձակվես,չհամարձակվես, հուսահատվել մարդկանց պատճառով: Կլինեն նաև նրանք,ովքեր ուրախություն կբերեն քո կյանք,կլինեն կողքիդ ինչ էլ որ լինի: Այդպիսի մարդիկ կան,անպայման կան քո կյանքում,ես գիտեմ:Եվ մի՛ մոռացիր երազել,դրանք անպայման իրականանում են:Դու այնքա՜ն ուժեղ ես և քաջ: Երբե՛ք,երբեք մի՛ մոռացիր ,որ ինչ որ պատահում է ,միայն քեզ կրթելու համար է: Ընդունիր ամենը  բարեհաճությամբ:
Դու երբևէ տեսե՞լ ես ինչպես է արեգակը ժպտում: Համբուրի՛ր  մորդ կամ գրկի՛ր  հորդ...իսկ եթե դժբախտաբար նրանք էլ չկան,ապա հիշի՛ր նրանց...չէ՞ որ նրանք մի ժամանակ եղել են...իսկ ով ունի նրանցից գոնե մեկին,ապա պահեք ու փայփայեք նրան,գնահատեք ամեն մի վայրկյանը: Դու ամենաերջանիկն ես,քանզի  կարող ես շատ մոտից զգալ և տեսնել ինչպես է ժպտում արևը...

ARm, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 213 | Աղբյուր՝ Պատրաստեց՝Արմեն Հակոբյանը | -Ավելացվել է՝ 15.04.2014/21:19
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն