08:50
Ինչո՞ւ է Դիանա Գրիգորյանը տղայի ձայնով խոսում

Դերասանուհի Դիանա Գրիգորյանի նոր կերպարի մասին ESem.am-ը պատմել է:  «Քաղաքում» սերիալում Իռենչոյին մարմնավորող Դիանան անհամբերությամբ է սպասում մարտի 28-ին, քանի որ երկու տարի դադարից հետո այդ օրը նա կրկին բեմ կբարձրանա: Արդեն պատրաստ է նրա մասնակցությամբ «Շեֆ» կոչվող ներկայացումը:

Դիանայի խոսքերով` թեթև կատակերգություն է ստացվել, որի ընթացքում անդրադառնում են նաև այսօրվա շատ խնդիրերի, որոնք էլ կհուզեն հանդիսատեսին: «Ներկայացման մեջ խոսվում է թե՛ քաղաքականության, թե՛ նեղ անձնային հարաբերությունների մասին, կան նաև մարդկանց բնավորությունների բախում, հակադիր կերպարներ»,- ESem.am-ի ընթերցողների համար որոշ բացահայտումներ արեց դերասանուհին: Դիանան համոզված է, որ թեև հանդիսատեսը ներկայացման ընթացքում կցրվի, սակայն դրանից հետո ինչ-որ հարցերի շուրջ կմտորի:

Ներկայացման մեջ Դիանան մարմնավորում է գլխավոր հերոսի թոռնուհուն, ով տղայի պես է մեծացել: «Կարելի է ասել, տղայի եմ մարմնավորում, որովհետև թե՛ հագուստս, թե՛ ձայնս փոխված է լինելու. իմ մարմնավորած նուրբ կերպարներից ոչինչ չկա,- ասաց նա՝ նշելով, որ փորձերի ընթացքում մի շարք հետաքրքիր դեպքեր են եղել,- մի օր այնքան երկար էինք փորձ արել ու այնքան շատ էի տղայի ձայնով խոսել, որ երբ ներկայացումից դուրս ինչ-որ բան էի ուզում ասել, այդ ձայնով էի խոսում, ու բոլորը ծիծաղում էին»:

Հիշեցնենք, որ ներկայացման մեջ բացի Դիանայից խաղում են նաև Անդրանիկ Անտոնյանը («Քաղաքում» սերիալում Ծյապիկի դերակատարը) ու Դավիթ Անտոնյանը: Ի դեպ, Դիանային ժամանակ առ ժամանակ կփոխարինի հաղորդավարուհի, դերասանուհի Դիանա Մալենկոն:

 

 

 

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 328 | | -Ավելացվել է՝ 20.03.2014/08:50
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն