15:49
Ինչո՞ւ են մարդիկ հաճախ կորցնում իրենց բանալիները

Երբ մենք որեւէ բան ենք կորցնում, դա շատ է նյարդայնացնում, սակայն մարդը մոռացկոտ էակ է: Մարդը օրական չի կարողանում գտնել միջինում մոտ 9 իր, իսկ հարցմանը մասնակցած մարդկանց մեկ երրորդը հայտարարել է, որ օրական մոտ 15 րոպե ծախսում է իրեր, բջջային հեռախոսներ, բանալիներ եւ փաստաթղթեր ման գալու վրա՝ համաձայն 2012թ.-ին հրապարակված բրիտանական ապահովագրական ընկերության օնլայն հարցման արդյունքների, հաղորդում է Fox News-ը:

Ամենօրյա մոռացկոտությունը լուրջ հիվանդության նախանշան չէ՝ Ալցհեյմերի հիվանդության կամ թուլամտություն նման: Հիշողության աննշան անկումները նորմա են ցանկացած տարիքի համար, ասում են հետազոտողները:

Դրանում մասամբ մեղավոր են մեր գեները, ինչպես նաեւ սթրեսը: Հոգնածությունը եւ միաժամանակ մի քանի գործողություն կատարելը կարող են ավելի վատացնել մեր մոռացկոտությունը, ասում են փորձագետները: Նման անկումները կարող են նաեւ կապված լինել ավելի լուրջ հիվանդությունների հետ՝ դեպրեսիայի, ուշադրության անբավարարության համախտանիշի եւ գերակտիվության:

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 226 | Աղբյուր՝ News.Am Medicine | -Ավելացվել է՝ 16.04.2014/15:49
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն