
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Կինը ղեկին, կարծես, սովորական երեւույթ է, բայց մշտապես համարվում է անեկդոտ բառի հոմանիշը։ Բոլոր տղամարդիկ գիտեն, որ գոյություն ունի վարելու կանացի ոճ։ Ի՞նչ ընդհանրություններ ունեն ավտոմեքենա վարելու հարցում կանայք ու տղամարդիկ, եւ որոնք են տարբերությունները։
Շատ տղամարդկանց կարծիքով, կանանց ի սկզբանե տրված չէ քաղաքում կամ մայրուղում արագ ու գեղեցիկ ավտոմեքենա վարել:
Առասպելներ ու իրականություն
Առասպել է շատ կանանց այն մոլորությունը, որ բոլոր ավտո-լեդիները հիանալի վարորդներ են։ Դրա մեջ իրականության մասնիկ կա, քանի որ այս հարցով անցկացված մասնագիտական շատ հետազոտություններ փաստում են ավտոմեքենա վարելիս կին-վարորդների կազմակերպվածության, ուշադրության, կայանելու լավ որակի մասին եւ, որ կարեւոր է, կանայք ավելի քիչ են վթարային իրավիճակներում հայտնվում։ Այդ իրականում այդպես է։ Բայց իրականության մյուս՝ ավելի մեծ հատվածն այն է, որ կանայք հաճախ են թույլ տալիս ինչպես պարզագույն, այնպես էլ անհեթեթ, անտրամաբանական, իսկ երբեմն՝ իրենց եւ մյուսների համար վտանգավոր սխալներ։ Ի դեպ, նրանք չեն էլ կարողանում կարգին բացատրել, թե իրականում ի՞նչ է տեղի ունեցել եւ, բախումից խուսափելու փոխարեն, ինչո՞ւ է բաց թողել ղեկն ու փակել աչքերը։
![]() Կանայք ի՞նչն այնպես չեն անում ավտոմեքենա վարելիս
Նախ՝ տան մոտ կամ կայանատեղիում, մոտենալով ավտոմեքենային, կանայք երբեք այն արտաքին զննության չեն ենթարկում։ Հավանաբար, կարծում են, որ ավտոմեքենան միշտ այնպես անթերի է լինում, ինչպես գնման պահին կամ երբ ամուսինը կամ սիրեկանն է նվիրել։
Դրան հաջորդում է սիրելի սրահում նստելը։ Հաճախ այն շրջապատի համար գեղեցիկ քասթինգ է լինում (հայելու պարտադիր օգտագործմամբ, որը ծառայում է որպես անթերի դիմահարդարման վկայություն)։ Թեեւ ավելի տրամաբանական կլիներ, նախքան երթեւեկելը, ստուգել ավտոմեքենայի ու սեփական պատրաստվածությունը։
Իսկ հիմա ընթացքի ժամանակ կին-վարորդների՝ ավտոմեքենայի կառավարումը։ Գլխավոր սխալները հետեւյալն են. երթեւեկության մյուս մասնակիցներին արհամարհելը, երթեւեկության շարքերը, արագությունը եւ այլ կանոններ։ Վարելու ընթացքում հեռախոսով խոսելը, երաժշտությունը կամ ծխելն արգելված է։ Կասեք, որ տղամարդիկ նույնպես այդպես են վարվում։ Հնարավոր է… Բայց նրանք կարծում են, որ այդ պետք է համեստորեն անել, առանց ավելորդ պաթոսի։ Ավտոմեքենայի ղեկին պետք է ցույց տալ վարորդական հմտությունները, այլ ոչ թե ինքներդ ձեզ։
![]() Ինչ են տղամարդիկ մտածում կին-վարորդների մասին
Մեր գիտակցության, ինչպես նաեւ ենթագիտակցության մեջ, վաղուց կարծրատիպ է ձեւավորվել. «Կինը վատ վարորդ է»։ Մի քանի պատճառ արդեն նշեցինք։ Կյանքը նույնպես մշտապես հաստատում է այս փաստերը։ Օրինակ՝ շատ հաճախ լուսակիրի մոտ կարող ենք ականատես լինել, երբ կինն ինքնամոռաց շրթներկ է քսում, երկար, բարակ ծխախոտ ծխում եւ բարձր երաժշտություն լսում։ Իհարկե, շատ տղամարդիկ սրան արձագանքում են որպես ղեկին անթույլատրելի երեւույթի։ Մեզ նույնպես նյարդայնացնում է այն փաստը, որ որոշ կանայք վարորդական վկայական են ստանում սիրելիից որպես նվեր՝ չհաճախելով վարորդական դասընթացների եւ, բնականաբար, չունենալով տեխնիկական ոչ մի գիտելիք եւ չիմանալով ճանապարհային երթեւեկության ոչ մի կանոն։ Հատկապես, երբ այդպիսի սկսնակ վարորդը մեքենայի ապակու վրա չի փակցնում համապատասխան պիտակը։ Դիզայներներն իզուր են ջանքեր գործադրել՝ ստեղծելով կոշիկներով ու թեյնիկներով եռանկյունաձեւ այդ նշանները։ Տղամարդիկ վստահ են, որ այդ նշանները ստեղծվել են հատուկ կանանց համար։
Տղամարդիկ հաճախ ծաղրում են կանանց անփույթ վարելու համար, որ նրանք ճանապարհն իրենց տարածքն են համարում, վարելու հարցում մշտապես կնոջ անտեղյակությունը վկայող փաստեր են փնտրում։ Եվ, բնականաբար, գտնում են։ Պետավտոտեսուչները, ավտոտեխսպասարկման կետի ու բենզալցակայանի աշխատակիցները կանանց հետ կապված զվարճալի դեպքերի պատմություններ են հավաքում։ Տղամարդկանց այդ հանգստացնում է։
![]() Մի անգամ մի կին, իրեն փորձառու վարորդ համարելով, կատակով մի արտահայտություն է արել. «Կինը ղեկին նման է աստղի. նա ոչ ոքի չի տեսնում, իսկ նրան բոլորն են տեսնում»։ Եթե կանայք այս տրամաբանությամբ մեքենա վարեն, ապա տղամարդկանց կողմից դրական վերաբերմունքի չպետք է սպասեն։
News.am Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|