
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Հայոց ցեղասպանության 100-այակի հետ կապված որպես սիմվոլ ընտրվեց անմոռուկ ծաղիկը որը միանգամից հակասական մեկնաբանությունների առիթ տվեց: Հնչեցին մեղադրանքներ կապված պլագիատի հետ, ինչպես նաև որպես ոչ տեղին և գունային վառ, ուրախ տպավորություն թողնող խորհրդանիշ: Բայց հետաքրքիրը նա էր որ մեր հասարակության ու հետևաբար նաև իշխանությունների քաղաքակրթական ցածր ցենզի պատճառով էս սիմվոլը նույնպես գնալով սկսվեց արժեզրկվել, հայտնվել ամեն պատեհ ու անպատեհ տեղում, հազար ու մի տեսակ առարկաների վրա, շատ հաճախ ստանալով նաև գռեհիկ դրսևորումներ: Խնդիրը, ամեն դեպքում, ոչ թե կոնկրետ «անմոռուկ» սիմվոլի մեջ է այլ թե ինչպես է այն օգտագործվում՝ առանց որևէ սահմանափակող ու հսկող գործառույթների, ով ինչպես կարողանա, ոնց կարողանա: Արդյունքում ունենում ենք ցեղասպանության 100-ամյակի խորհրդանշանը նսեմացնող բազմապիսի երևույթներ: Ընտրված խորհրդանիշը, կարծում եմ, նորմալ է (համաձայն եմ, կարող էին ավելի լավ բան մտածել, բայց դե …), իսկ այ էն ինչ որ անում էն էդ խորհրդանիշի հետ չտեսություն, զոռբայություն, ցուցամոլություն ու մառազմ անվանելը լրիվ տեղինա: Սրանով էլ պայմանավորվածա մարդկանց հակակրանքը. կեղտի մեջ թաթախվելուց հետո ոչինչ էլ չի ունենում նախկին տեսքը:
Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|