
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Նույն ժամին, երբ Գյումրիի Սուրբ Նշան եկեղեցում տեղի էր ունենում դաժանաբար սպանված Ավետիսյանների ընտանիքի անդամների հոգեհանգստի արարողությունը, Երևանի Ազատության հրապարակում հարյուրավոր քաղաքացիներ մոմավառություն էին կազմակերպել՝ ի հիշատակ անմեղ զոհերի: Նրանք եկել էին մոմերով, ծաղիկներով, խաղալիքներով, տարբեր գրություններով: Հրապարակում էին նաև արարողությունը լուսաբանելու եկած ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչներ: Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանը հայ լրագրողի հետ զրույցը կիսատ է թողել՝ թիկունքում լսելով ռուս լրագրողի խոսքը: «Կներեք, բայց այս լեզուն լսել չեմ կարող»,- ասել է նա և հուզված հեռացել: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|