
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ամռանը մեր ճաշացանկը պետք է զգալիորեն տարբերվի տարվա մյուս եղանակներից: Շոգ եղանակին օրգանիզմը հարկ է զերծ պահել յուղոտ սնունդից և շատ հեղուկ օգտագործել: Դիետոլոգներն առանձնացրել են այն մթերքները, որոնք խորհուրդ է տրվում շատ օգտագործել ամռանը: Եվ այսպես, խորհուրդ է տրվում հրաժարվել մսից՝ առավել ևս յուղոտ: Այն կարելի է փոխարինել ձկով և ծովամթերքով, կարելի է ուտել նաև հավի միս: Կարևոր է մեծ քանակությամբ միրգ և բանջարեղեն օգտագործել: Այդ մթերքներն օգնում են լրացնել հեղուկի և միներալների պակասը, ինչպես նաև հակաօքսիդիչներ են պարունակում, որոնք օգնում են օրգանիզմին դիմակայել արևային ճառագայթներին: Օգտակար մթերքների ցանկում ներառված են վարունգը, լոլիկը, ելակը, նարինջը և ցիտրուսային այլ մրգեր, կարևոր են նաև հատապտուղները: Հրայր٠Փանոսյան, ArmLur.ru | |
|