
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Շատերը գիտեն, թե ինչ է հարբածությունը եւ նույնիսկ ալկոհոլի հակում չունեցող մարդիկ երբեմն մի երկու բաժակ ավելի են խմում եւ կորցնում ինքնատիրապետումը, գետինը ոտքերի տակ, ու անգամ կռիվ են սարքում: Մենք չենք կարող ժամանակը հետ բերել եւ ջնջել մեր նախկին հարբած գործողությունները, սակայն Boston Beer ընկերության տնօրեն Ջիմ Կոխը պնդում է, որ կա մի փոքրիկ խորամանկություն, որը թույլ է տալիս ամբողջ գիշեր քեֆ անել եւ չհարբել: Այդ խորամանկությունն է՝ ակտիվ չոր խմորիչ եւ յոգուրտ, որոնք պետք է խառնել եւ խմել նախքան ալկոհոլին անցնելը, հաղորդում է The Medical Daily-ն: «Ուզու՞մ եք իմ գաղտնիքն իմանալ: Թե ինչպե՞ս եմ ես ամբողջ գիշեր գարեջուր խմում եւ չեմ հարբում,- ասում է Կոխը: - Ակտիվ խմորիչ»: Կոխը պատմել է, որ տարիներ շարունակ կուլ է տվել չոր խմորիչը խմելուց առաջ՝ համի լավացման համար դրանք յոգուրտի հետ խառնելով: Մեկ թեյի գդալ գարեջրի շշից առաջ, եւ դուք բոլորովին չեք հարբի, ուղղակի անհրաժեշտ է հաշվել շշերը: Այս տարօրինակ հնարքը օգնել է Կոխին իր կյանքի ընթացքում 21 000 շիշ գարեջուր խմել, եւ չնայած այն բանին, որ նա հայտնի է որպես շատ գարեջուր խմող, նա երբեք չի հարբում: Այս գաղտնիքը Կոխը փոխառել է իր լավ ընկեր բժիշկ Ջոյից, կամ հանգուցյալ Ջոզեֆ Օվադեսից՝ գարեջրի արտադրության լեգենդից: Այնուամենայնիվ, Կոխը նախազգուշացնում է, որ տարբեր մարդկանց վրա ալկոհոլը տարբեր կերպ է ազդում եւ միջոցը կարող է չվերացնել, այլ մեղմել ալկոհոլի հետեւանքները: Այնպես որ, հարբածության դեմ ունիվերսալ միջոց առայժմ գոյություն չունի: Կոխի մեթոդը, եթե նույնիսկ աշխատում է, ապա զուրկ չէ չոր խմորիչների օգտագործման հետ կապված որոշ վտանգավոր կողմնակի ազդեցություններից, նախազգուշացնում է ալկոհոլամոլության դեմ պայքարի ազգային ինստիտուտը: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|