
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
![]() Եթե Դուք օրական 500 կալորիայով ավել եք ուտում, այդ 500 կալորիաները պարզապես հանեք Ձեր սննդակարգից, բայց պայմանով, որ մնացած կալորիաներն օգտակար են Ձեր առողջության համար, խորհուրդ է տալիս հավաստագրված դիետոլոգ եւ սննդի հարցերով փորձագետ Էշլի Քոֆֆը՝ պատասխանելով Fox News-ի ընթերցողի հարցին, թե ինչպես օրական ճաշացանկը կրճատել 500 կալորիայով: Բայց դիետոլոգը զգուշացնում է, որ եթե մի քանի շաբաթ կամ ամիս հետո Դուք նորից սկսեք շատ ուտել, դա նշանակում է, որ Դուք չեք կարողացել ճիշտ մոտեցում գտնել, որը կբերեր կայուն արդյունքների: «Ես սա ասում եմ, քանի որ շատ հաճախ իմ հաճախորդներն ուզում են արագ նիհարել: Իսկ Դուք գիտե՞ք, որ եթե Ձեր օրական ճաշացանկը կրճատեք 100-300 կալորիայով եւ լավացնեք Ձեր սնվելու որակը, դա կտա նույնպիսի արդյունքներ, բայց ավելի կայուն»,- ասում է Էշլի Քոֆֆը: Մի քանի գործնական խորհուրդ ամերիկացի բժշկից. - Սովորական կաթը փոխարինեք կոկոսի կաթով (առանց շարքարավազի): Մեկ բաժակի շնորհիվ 100 կալորիա կխնայեք: Եթե օրական երկու բաժակ կաթ եք խմում, կկարողանաք 200 կալորիա կրճատել: - Եթե շատ եք ուզում որեւէ քաղցր բան ուտել, շոկոլադե պաղպաղակի (280-300 կալորիա) փոխարեն՝ մեկ ունցիա սեւ շոկոլադ կերեք (150 կալորիա): - Մեկ բաժակ լիմոնադի փոխարեն՝ (100 կալորիա), սառույցով թեյի մեջ մի քիչ կիտրոն եւ հեղուկ ստեւիա ավելացրեք (0 կալորիա): - Մի կտոր միրգ կերեք մեկ բաժակ մրգային հյութ խմելու փոխարեն: Մեկ միջին ամբողջական նարինջը պարունակում է ընդամենը 45 կալորիա, իսկ նարնջի հյութի մեկ բաժակը՝ մոտ 150: - Վերցերք մեկ տոպրակիկ լատտե թեյ եւ նուշի ոչ քաղցր կաթով (30-50 կալորիա)՝ պատրաստի լատտե թեյի մեկ բաժակի փոխարեն (180-220 կալորիա): Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|