21:38
Ինչպես արագորեն թուլանալ աշխատանքային օրվանից հետո
Աշխատանքային օրվանից հետո տուն ես հասնում հոգնած, ոչնչի տրամադրություն չես ունենում: Սովորական երեւույթ է, բոլորս էլ օրվա ավարտին քամված կիտրոնի տեսք ենք ունենում: Իսկ ինչպե՞ս ծանր աշխատանքային օրվանից հետո արագորեն մոռանալ աշխատավայրում տեղի ունեցած տհաճությունները, թուլանալ եւ անցնել հանգստի ռեժիմի:

Փորձիր հոգու ներդաշնակությունը վերականգնել եւ նյարդերը հանգստացնել մի քանի միջոցների շնորհիվ: Արդյունքը երաշխավորվում է:



Տաք լոգանք

Փրփուրով տաք վաննա պատրաստիր, բուրավետ մոմեր վառիր եւ մի ամբողջ ժամ մխրճվիր բոլորովին այլ իրականության մեջ: Նման լոգանքից հետո բոլոր դժվարությունները մանրուք կթվան:

Կաթ եւ մեղր

Կաթ տաքացրու, ավելացրու մեկ-երկու թեյի գդալ մեղր եւ մի պտղունց դարչին: Նման ըմպելիքն ամուր եւ առողջ քուն կապահովի:

Երիցուկ

Միշտ ձեռքի տակ երիցուկ ունեցիր: Այս բուժիչ բույսը հրաշալի կերպով հանգստացնում է, այդ պատճառով պարզապես անփոխարինելի է նյարդային լարվածության պահերին:



Լավ գիրք

Ծանր մտքերը կարելի է ցրել լավ գրքի միջոցով: Հարկավոր է միայն փաթաթվել տաք ծածկոցով, հաճելի վեպը ձեռքին տեղավորվել սիրելի բազկաթոռում, եւ բոլոր դժվարությունները կմղվեն երկրորդ պլան:

Մոմերի ներքո ընթրիք

Եթե օրն այնքան էլ հաջող չի եղել, վատ տրամադրությունը տուն մի տար: Ավելի լավ է համեղ ընթրիք պատրաստիր, գեղեցիկ զգեստ հագիր եւ սիրելիի հետ տեղափոխվիր քնքուշ զգացմունքների եւ ռոմանտիկայի աշխարհ:




News.am

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 350 | | -Ավելացվել է՝ 11.03.2014/21:38
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն