09:31
Ինչպես Word-ի ֆայլից առանձնացնել բոլոր լուսանկարները

Հաճախ պատահում են դեպքեր, երբ Microsoft Word-ով պատրաստված փաստաթղթից կարիք է լինում հանել լուսանկարները և դրանք օգտագործել այլ տեղերում: Ճիշտ է, դրա համար Word-ում կա հատուկ ֆունկցիա, սակայն մեծաքանակ լուսանկարների դեպքում այդ մեթոդն այնքան էլ արդյունավետ չի: Այդ մեթոդի դեպքում պետք է հատ-հատ աջ քլիք անել լուսանկարների վրա և ընտրելSave picture as ֆունկցիան:

Մեծաքանակ լուսանկարների դեպքում կարող եք օգտվել մի շատ պարզ ու արդյունավետ մեթոդից: 1.Ջնջեք փաստաթղթի docx կամ doc վերջավորությունը և դրա փոխարեն գրեք .rar:
2.Առաջին քայլից հետո փաստաթուղը պետք է դառնա արխիվի ֆայլ: Բացեք այդ ֆայլը Winrar ծրագրով կամ ցանկացած այլ արխիվատորով:
3.Արխիվի մեջ բացեք word → media թղթապանակը և դրա մեջ կտեսնեք բոլոր լուսանկարները:

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 235 | | -Ավելացվել է՝ 22.03.2014/09:31
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն