
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
«Եվրատեսիլի» օրերին Հայաստանում այս տարի մեր ներկայացուցչից՝ Արամից բացի քննարկումների կիզակետում է նաև Ավստրայի սկանդալային մասնակիցը՝ Կոնչիտա Վուրստը: Իսկ ո՞վ էր Կոնչիտան մինչ «Եվրատեսիլին» մասնակցելն ու քննադատությունների կիզակետում հայտնվելը: ESem.am-ը փորփրել է համացանցը և քեզ է ներկայացնում Կոնչիտայի անցյալը: 25-ամյա Թոմաս Նոյվրիտը ծնվել է նոյեմբերի 6-ին` Ավստրիայում: Երկար ժամանակ նա փորձում էր ասպարեզ դուրս գալ իր իրական կերպարով, բայց դա նրան չէր հաջողվում, թեև շատերն էին նրան համարում արտիստիկ: Թոմասն առաջին անգամ հանրությանը ներկայացել է 2007 թվականին` Ավստրիայի “Starmania” քասթինգ շոուի ժամանակ, որտեղ գրավել է 2-րդ տեղը: Մեկ տարի անց նա հիմնել է “Jetzt anders” , սակայն այս խումբը երկար կյանք չի ունեցել: Դրանից հետո Թոմասը որոշել է ներկայանալ այլ կերպարով և 2011 թվականին իրեն կնքել է Կոնչիտա Վուրստ անվամբ: Կոնչիտա անունը նա վերցրել է իր տատիկից` Կոնչիտա Բարբարիդայից, իսկ Վուրստ ազգանունը իր հորից` Ալֆրեդ Կնակ ֆոն Վուրստից: Թոմասը, քիչ թե շատ, հայտնի էր իր երկրում, որոշեց ստեղծել այնպիսի կերպար, որը կտրուկ կտարբերվի նախորդից. մորուքը համադրելով կնոջ զգեստի, սանրվածքի և դիմահարդարման հետ՝ նա ստեղծեց գենդերային խառնուրդ: Այսպիսով՝ նա ցանկանում է բոլորին ցույց տալ, որ յուրքանչյուրի մեջ կա թե´ կնոջ, թե´ տղամարդու սկիզբ: Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|