22:57
Ինդոնեզիայում մարդ-ծառ է ապրում

Ինդոնեզիայի Ճավա կղզու բնակիչներից մեկը բացառիկ հիվանդությամբ է ծառայում, որի արդյունքում նրա վերջույթները ծառի արմատներ եւ ճյուղեր հիշեցնող ինչ-որ բանի են վերածվել: Չնայած երկարատեւ փորձերին, բժիշկներին մինչ այժմ չի հաջողվել բացատրություն գտնել առեղծվածային հիվանդությանը կամ այն բուժող դեղամիջոց գտնել:

Մարդ-ծառը (այսպես են նրան մամուլում անվանում) հիվանդության շնորհիվ հանրաճանաչ է դարձել: Նրա ձեռքերը սկզբից սկսել են գորտնուկներով ծածկվել, որոնք աստիճանաբար մեծացել են եւ ծառի արմատի ձեւ ստացել: Հիվանդը խոստովանում է, որ իր առօրյա կյանքից այլեւս ոչինչ չի մնացել` այլակերպված վերջույթները խանգարում են նրան աշխատել եւ սովորական կյանք վարել, հաղորդում է EuroSMI-ն:

Բժիշկները չեն դադարեցնում ջանքերը` փորձելով ինչ-որ կերպ թեթեւացնել դժբախտի տառապանքները, բայց առայժմ նրանց չի հաջողվում նշանակալի առաջընթացի հասնել:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 290 | Աղբյուր՝ News.am | -Ավելացվել է՝ 27.04.2014/22:57
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն