Իրանի նախագահը դեմ է երկրում WhatsApp-ի արգելափակմանը
Իրանի նախագահ Հասան Ռոհանին վետո է կիրառել հանրահայտ WhatsApp հաղորդագրային հավելվածը երկրում արգելելու որոշման վերաբերյալ, հայտնում է Al Arabiya-ն։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ WhatsApp-ն արգելափակելու որոշումը կայացվել է, երբ փետրվարին Facebook սոցկայքը, որն արգելափակված է Իրանում, 19 մլրդ դոլարով գնել է ծառայությունը։ Սակայն այն առայսօր չի իրականացվել։
Al Arabiya-ն նկատում է, որ Ռոհանիի քայլը զգալի լարվածություն է առաջացրել նախագահի ու կառավարական 13-հոգանոց հանձնաժողովի անդամների միջև, ովքեր պատասխանատու են համացանցի գրաքննության համար։
Իրանի հեռահաղորդակցային հարցերով նախարար Մահմուդ Վաեզին նշել է, որ նախագահ Ռոհանին հրամայել է WhatsApp-ն արգելափակելու վերաբերյալ որոշումն անհապաղ չեղյալ հայտարարել։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: