
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ռուսական «Яндекс» ընկերության մամուլի ծառայությունը մեկնաբանություն է տարածել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունների վերաբերյալ, որոնցում վերջինս նշել էր որոնողական համակարգի՝ արևմտյան ազդեցությանը հակվածության մասին, ինչպես նաև ինտերնետն անվանել ԱՄՆ ԿՀՎ-ի հատուկ նախագիծ։ Ռուսաստանի նախագահի հայտարարությունները հանգեցրել են «Яндекс»-ի բաժնետոմսերի 5 տոկոսով անկման, գրում է cnews.ru-ն: Այժմ բորսայում վաճառվում է ընկերության բաժնետոմսերի մոտ 70 տոկոսը, բայց բորսայում վաճառվող բաժնետոմսերն իրենց սեփականատերերին ընկերության ռազմավարական և օպերատիվ ղեկավարման իրավունք չեն տալիս, հիշեցրել է «Яндекс»-ը: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|