20:17
Ջեկի Չանի կյանքի կանոններ

«Իմ ֆիլմերում կա մեկ կանոն՝ ոչ մի անկողնային տեսարաններ: Եթե երեխաները տեսնեն, թե ես ինչպես եմ սիրով զբաղվում, ապա նրանց մոտ սրտխառնոց կառաջանա»:

 

«Ահա այստեղ, իմ գլխում կա մի անցք: Այն փակել են պլաստմասե խցանով, որպեսզի ուղեղս դուրս չթափվի, եւ հիմա, երբ ես երգում եմ, խցանը սկսում է ցնցվել»:

«Պրոդյուսերները անվանում են ինձ անվախ, բայց դուք արդեն գիտեք, թե ինչպիսի խաբեբաներ են այդ պրոդյուսերները»:

«Եթե ուզում եք ինձ անվանել խելագար, խնդրեմ: Կարեւորը չանվանեք ինձ հիմար»:

«Այն բանից հետո, երբ ես որեւէ հնարք եմ կատարում, ես միշտ նայում եմ կինոխցիկին: Մարդիկ պետք է միշտ հիշեն, որ այս ամենը, ինչ նրանք տեսել են, կատարել եմ ես, այլ ոչ թե փոխարինող դերասանը: Այդ պատճառով էլ ես միշտ ցուցադրում եմ չստացված տեսարանները: Դիտելով օրինակ «Կրամերը ընդդեմ Կրամերի» ֆիլմը՝ մարդիկ երբեք չեն ասի՝ «Պատկերացնում ես, նա նկարահանվել է անկողնային տեսարաններում առանց փոխարինող դերասանի»: Սակայն մարտաֆիլմերը ուրիշ բան են: Դիտելով այն՝ մարդիկ ասում են՝ «Պատկերացնում ես, նա ինքը արել է դա եւ ո՛ղջ է մնացել»:

 

«Վախը ապրում է իմ մեջ, մինչեւ որ կինոխցիկը անջատված է: Հենց որ այն միացվում է, ես պատրաստ եմ ամեն ինչի»:

«Ես կարող էի դառնալ աշխարհում ամենահայտնի բժիշկը, սակայն դարձա ամենահայտնի պացիենտը»:

«Բժիշկներից մեկ ինձ ասաց. «Դուք սպանում եք ձեզ: Կարող է ժամանա՞կն է կանգ առնելու: Բայց դուք ինձ, մեկ է, չեք լսի, այնպես որ, այդ նույն հարցը ձեզ ինքներդ տվեք»: Ես լսեցի նրա խորհուրդը եւ իսկապես այդ հարցը ինձ տվեցի: Մինչեւ հիմա չգիտեմ, թե ինչ պատասխանեմ»:

«Առաջ ես մտածում էի, որ առանց մի քանի ոսկոր կոտրելու, լավ կինո չես նկարի: Հիմա ինձ թվում է, որ այդ համենայնդեպս հնարավոր է»:

«Ինչ է, ես արդեն նկարահանվել եմ հարյուր երկու ֆիլմերու՞մ»:

«Ես կուզենայի դառնալ ասիական Ռոբերտ դե Նիրոն, եթե կարելի է»:

«Մյուզիքլներում եւ բարձրտեխնոլոգիական հատուկ էֆեկտներում մենք՝ չինացիներս, երբեք չենք հաղթի ամերիկացիներին: Բայց ինչ-որ բանում… Մի անգամ խոսում էի Սպիլբերգի հետ, եւ ես հիանում էի «Յուրյան ժամանակաշրջանի այգին» ֆիլմի տեսարանով, որտեղ մարդիկ եւ դինոզավրերը փոխնիփոխ նկարված էին շարժվող կինոխցիկով: Իսկ նա ինձ ասում է. «Դե դա շատ հեշտ է, Ջեկի: Ես ունեմ հզոր համակարգիչներ: Ավելի լավ է ասա, թե դու ինչպես ես նկարել «Աստծո զրահները» ֆիլմի այդ ցատկը»: Ես ասում եմ. «Շատ պարզ. միացնում ես կինոխցիկը, թռչում ես, նկարված է»:

«Ամերիկյան կասկադյորները շատ խելացի են: Նրանք մշտապես մտածում են անվտանգության մասին, եւ եթե պետք է կադրի մեջ մեքենայով թռչել, նրանք հաշվարկում են ամեն ինչ՝ արագությունը, հեռավորությունը: Իսկ մենք Հոնկոնգում հաշվել չգիտենք: Մեր ամբողջ գործողությունները ենթադրություն է: Եթե քաջությունդ կհերիքի՝ դու պարզապես անում ես այն, ինչ մտածել ես եւ վերջ»:

«Բոլորը ուզում են սուպերմենին նմանվել, իսկ նա, թվում է, պարզապես ուզում էր մարդ լինել»:

«Ես ուզում եմ, որ ինձ հիշեն այնպես, ինչպես հիշում են Բաստեր Կիտոնին՝ ուրախ եւ անվախ»:

«Բառերը ոչ շահավետ ապրանք են. արժեն շատ թանկ, բայց շատ արագ փչանում են»:

«Պետք չէ փորձել լինել այնպես, ինչպես ես եմ: Ավելի լավ է ծրագրավորում ուսումնասիրեք»:

«Իմ ֆիլմերում կա կանոն. ոչ մի անկողնային տեսարաններ: Եթե երեխաները տեսնեն, թե ես ինչպես եմ սիրով զբաղվում, ապա նրանց մոտ սրտխառնոց կառաջանա»:

«Մաքրություն անելը ավելի շատ ստեղծագործական պրոցես է, քան ընդունված է մտածել»:

«Ես ուտում եմ ամեն ինչ, ինչ ուզում եմ: Եթե ուտում եմ պաղպաղակ՝ պարզապես 20 րոպե ավելի կմարզվեմ»: 

 

«Մեկը, ով Կոկա-Կոլա կխմի եւ ռեփ կլսի, երբեք չի վերադառնա ավանդական մշակույթին»:

«Չինաստանում ծերունիները կարծում են, որ ուտելիքի հետ մեր ստամոքս է ընկնում փողոցի սովորական փոշին, որը կմնա այնտեղ այնքան ժամանակ, մինչեւ դու չլվանաս այն սագի արյունով: Դե դա անհեթեթություն է, անհեթեթությու՛ն է: Մանկությանս ժամանակ շուրջբոլորը ասում էին՝ եթե ես ուզում եմ ավելի խելացի դառնալ, ապա պետք է խոզի ուղեղ ուտեմ: Եվ ես կերա, որովհետեւ ուզում էի ավելի խելացի դառնալ»:

«Ես շուն ունեմ եւ կատուների մի ամբողջ խումբ: Կինս մշտապես ասում է. «Դու կենդանիների վրա ավելի շատ փող ես ծախսում, քան իմ վրա»:

 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 395 | Աղբյուր՝ GalaTV.am | -Ավելացվել է՝ 15.05.2014/20:17
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն