
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Ջերմուկի 39/01, 39/02 և 39/03 ընտրատեղամասերի հանձնաժողովի նախագահները «Հետքի» հետ զրույցում նշեցին, որ ընտրողների շարժն ակտիվ է: Դա է ցույց տալիս ընտրատեղամասերից յուրաքանչյուրում գրանցված ընտրողների և ընտրությանն արդեն մասնակցածների թվի համեմատությունը:
Հիշեցնենք, որ այսօր Ջերմուկում ընթանում են քաղաքապետի ընտրություններ: Ջերմուկցիները երկու ընտրություն ունեն. համայնքի ղեկավարի թեկնածուներն են նախկին քաղաքապետ, հանրապետական կուսակցության անդամ Վարդան Հովհաննիսյանը և «Ջերմուկշին» ՓԲԸ տնօրեն, անկուսակցական Կորյուն Ստեփանյանը: 39/03 ընտրատեղամասում գրանցված 1919 ընտրողից, հանձնաժողովի նախագահ Անահիտ Հովհաննիսյանի խոսքով, արդեն ընտրել են մոտ 500-ը, գրեթե՝ 1/4-ը: Իսկ 39/01-ում քաղաքապետի իրենց ընտրությունն են կատարել արդեն 420 հոգի՝ նշեց ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ Նարինե Հարությունյանը: «Ահանգին ակտիվ մասնակցություն կա, և նորմալ հունով ընթանում է: Դեռևս խախտման արձանագրություն չունենք: Ընտրատեղամասում գրանցված է մոտ 1950 ընտրող, հիմա ցուցվակների մոտ չեմ, չեմ կարող հստակ ասել, թե քանիսն են ընտրել, 3 ժամը մեկ ամփոփում ենք, բայց մոտ 4-500 ընտրող արդեն ունենք», -ասաց 39/02 ընտրատեղամասի հանձնաժողովի նախագահ,«Ժառանգություն» կուսակցության անդամ Աննա Ալեքսանյանը: (նյութը՝ Hetq.am-ի) Մանուել٠Թամազյան, ArmLur.ru | |
|