14:50
Ժիրինովսկին Կոնչիտայի հաղթանակի մասին. «Եվրոպան նեխել է, այն չեզոք սեռի է»

 

Երեկ Դանիայի մայրաքաղաք Կոպենհագենում կայացավ «Եվրատեսիլ-2014» երգի միջազգային մրցույթ-փառատոնը, որի արդյունքները ցնցեցին շատերին:

Հայաստանը մրցույթին ներկայացնող Արամ MP3-ը հանդես եկավ 7-րդ համարի ներքո և «Not Alone» երգով զբաղեցրեց 4-րդ հորիզոնականը՝ հավաքելով 174 միավոր:

 

Մրցույթում հաղթող ճանաչվեց Ավստրիայի ներկայացուցիչ Կոնչիտան` մորուքավոր օրիորդը:

Վերջինիս հաղթանակի մասին ռուսական «Ռոսսիա» հեռուստաընկերության եթերից իր վրդովմունքն է արտահայտել ՌԴ լիբերալ-դեմոկրատական կուսակցության ղեկավար Վլադիմիր ժիրինովսկին:

«Մեր վրդովմունքը սահման չունի: Սա Եվրոպայի վերջն է: Այն նեխել է: Նրանք այլևս չունեն կին ու տղամարդ, նրանց մոտ չեզոք սեռն է: Եվրոպան չեզոք սեռի է: Մենք տոն ունեինք` արցունքն աչքերին, իսկ նրանց մոտ մշակույթն է արցունքն աչքերին: Ահա այս մորուքավոր կինը` դժբախտ ավստրիացի տղան: 100 տարի առաջ ռուս գեներալ Բրուսիլովը կոտորեց բոլոր ավստրիական դիվիզիաները, իսկ 50 տարի առաջ սովետական բանակը օկուպացրել էր Ավստրիան, մենք իզուր ազատեցինք Ավստրիան…»:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 441 | Աղբյուր՝ GalaTV.am | -Ավելացվել է՝ 11.05.2014/14:50
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն