00:16
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ

«Ժողովուրդ»–ին երեկ Տիգրան Սարգսյանի հրաժարականի վերաբերյալ նոր մանրամասներ հայտնի դարձան։ Ըստ թերթի լավատեղյակ աղբյուրների, իր հրաժարականի օրը առավոտյան, կառավարության նիստից հետո Տիգրան Սարգսյանը մասնակցել է նախարարների կոմիտեի հերթական նիստին։
Ներս է մտել թիկնապահն ու հայտնել, որ նախագահականից շտապ ցանկանամ են հեռախոսով խոսել վարչապետի հետ, թիկնապահն ասել է՝ «փոխանցել են, որ շատ շտապ է»։ Տ. Սարգսյանը դուրս է եկել միջանցք՝ պատասխանելու հեռախոսազանգին։ Նախագահականից ասել են, որ պետք է շտապ ներկայանա Սերժ Սարգսյանի մոտ։ «Արի, որովհետև հրաժարական ես ներկայացնելու»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 489 | | -Ավելացվել է՝ 11.04.2014/00:16
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն