
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
esem.am-ը գրում է. Esem.am-ն անդրադարձել էր այն լուրերին, որ երգչուհի Ջուսի ու սիրելիի՝ ֆրանսիահայ Ռիչարդի հարաբերությունները լաված են ու Ջուսը նշանը ետ տալու մտադրություն ունի: Օրեր առաջ մեզ հետ զրույցում երգչուհին հաստատել էր տարածված լուրերն ու ասել, որ նշանված լինելով հանդերձ իրեն առաջվա նման միայնակ է զգում: Քիչ առաջ Ջուսից տեղեկացանք, որ այսօր մեկընդմիշտ վերջ է տվել իր ու Ռիչարդի հարաբերություններին: «Շատերն են այս օրերին ինձ հարցնում, թե ինչ փուլում է իմ ու Ռիչարդի հարաբերությունները: Այսօր արդեն կարող եմ մարդկանց հարցին պատասխանել, մենք էլ միասին չենք: Ես էլ նշանված չեմ»,- ասաց Ջուսն ու հավելեց, որ այլևս այս թեմայով խոսելու ցանկություն չունի: Ըստ երգչուհու՝ բաժանման որոշումն ու վերջնական քայլն իրենն է եղել: «Այս թեման ինձ համար փակ է, սա իմ վերջին խոսքն էր: Ռիչարդին էլ միմիայն երջանկություն եմ մաղթում»:
Նարե, ArmLur.ru | |
|