11:27
Կալիֆոռնիայում դպրոցական ավտոբուսը բախվել է ծառին․ կան տուժածներ

ԱՄՆ֊ի Կալիֆոռնիա նահանգում դպրոցական ավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետևանքով տուժել է 12 մարդ։ 3 հոգի, այդ թվում մեքենայի վարորդը գտնվում են ծանր վիճակում, հայտնել է KTLA հեռուստաալիքը։ Պատահարը տեղի է ունեցել Անահայմ քաղաքում։ Ըստ ոստիկանության տվյալների՝ ավտոբուսի վարորդը կորցնելով ղեկի կառավարումը բախվել է ծառին։ Ոստիկանությունը պարզում է ՃՏՊ֊ի պատճառները։ 

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Պատահարներ | Դիտումներ՝ 248 | Աղբյուր՝ Shamshyan.com | -Ավելացվել է՝ 25.04.2014/11:27
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն