
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Պահպանման ժամկետի ավարտը սարսափելի է թվում: Բայց երբեմն սնունդը կարելի է օգտագործել ժամկետի անցնելուց մեկ օր, մեկ շաբաթ, մեկ տարի, նույնիսկ մի քանի տարի հետո, փոխանցում է Fox News-ը: Trader Joe’s սուպերմարկետների ցանցի նախկին նախագահ Դուգ Ռաուչը ժամկետանց ապրանքների սեփական բիզնես ունի: Մայիսին նա Բոսթոնում կբացի The Daily Table մթերային խանութը, որտեղ միայն ժամկետաբց ապրանքներ կվաճառվեն: Նախքան քիթը ցթեքելը՝ իմացեք. «Ապրանքի մակնշումը կարող է շփոթություն առաջացնել», բացատրում է տղամարդու առողջության ոլորտի հավաստագրված փորձագետ Ալան Արագոնը: Բայց ինչպե՞ս իմանալ՝ արդյոք սնունդն անվտա՞նգ է: Այս հարցին պատասխանել շատ դժվար է, քանի որ այդ ոլորտում դեռ ամեն ինչ ուսումնասիրված չէ: Հիմնական կանոնն է՝ «Որքան շատ է մթերքը վերամշակված ու ռաֆինացված, այնքան ավելի երկար կարելի է այն պահել ժամեկտի լրանալուց հետո», - ասում է Արագոնը: Բացառություն են մսամթերքները, նույնիսկ՝ վերամշակված ու ռաֆինացված: «Ժամկետի լրանալուց հետո այդ մթերքները չի կարելի ուտել», - ասում է Արագոնը: Ստորեւ թվարկված են այն մթերքները, որոնք, ըստ Արագոնի, կարելի է հանգիստ օգտագործել նույնիսկ պիտանելիության ժամկետի ավարտից հետո. Պահածոներ: Պահածոների պահպանման ժամկետը հիմնականում 1-4 տարի է, բայց դրանք մութ ու ցուրտ վայրում, լավ վիճակում պահելու դեպքում հանգիստ կարելի է պիտանելիության ժամկետը երկարաձգել մինչեւ 3-6 տարի: Սառեցված մթերքներ: Նույնն է, ինչ պահածոների դեպքում: Բացառություն են կազմում սառեցված մսամթերքները: Ձու: Ձուն կարելի հետեւյալ կերպ ստուգել՝ ձուն դրեք ջրով լի ամանի մեջ: Եթե այն լողա, կնշանակի, որ չափազանց շատ բակտերիաներ է պարունակում ու այն ուտել չի կարելի: Բակտերիաները գազեր են արտազատում, ինչի հետեւանքով՝ ձուն լողում է, ինչն էլ ցուցիչն է այն բանի, որ այն փչացած է: Մակարոն: Դրանք չոր մթերք են, որոնք շատ ուշ են փչանում, քանի որ ջուր չեն պարունակում: Եթե հոտ քաշեք ու տարօրինակ, տհաճ հոտ չզգաք, այն հանգիստ կարող եք օգտագործել նույնիսկ ժամկետի սպառվելուց շատ ժամանակ հետո: Հաց: Հացը կարելի է սառնարանում պահել փաթեթի վրա նշված ժամկետից շատ ավելի երկար: Եթե բորբոս չի երեւում, կարող եք հանգիստ ուտել այն: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|