
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Դերասան Կարեն Մկրտչյանն օրեր առաջ մեկնեց Գերմանիա, որտեղ պետք է բուժման կուրս անցնի: Դերասանի կինը` Մարիան, ESem.am-ին փոխանցեց, որ գերմանացի բժիշկներն այժմ հետազոտում են Կարենին, որից հետո նոր կսկսեն բուժումը: «Գերմանացի բժիշկները շատ բծախնդիր են և չեն ցանկանում որևէ կասկած, բացթողում ունենալ,- ասաց նա և հավելեց, որ այս պահի դրությամբ առավել հավանական է բուժման, ոչ թե վիրահատության տարբերակը: -Երկու օրից կավարտեն հետազոտությունները և կսկսեն բուժումը»: Մարիան նշեց, որ Կարենի լիարժեք բուժման համար այժմ էլ միանշանակ երաշխիք չունեն. «100 տոկոսանոց երաշխիք ոչ ոք երբեք չի տվել, ուղղակի տոկոսային հարաբերությամբ Գերմանիայում բուժումը կարող է շատ ավելի արդյունավետ լինել»: Հիշեցնենք, որ դերասանն անհայտ անձանց կողմից հարձակման էր ենթարկվել, ինչից հետո անվասայլակով էր տեղաշարժվում: Կարենը մեկնել է Գերմանիա դերասան Վարդան Արզումանյանի ուղեկցությամբ: Կարեն Մկրտչյանի բուժման համար ամբողջական գումարը դեռ չի հավաքվել, շարունակում են գործել հետևյալ հաշվեհամարները, որոնց կարող եք գումար փոխանցել ՀՀ դրամով` 2400256048901, եվրոյով` 24100265048903, ԱՄՆ դոլարով` 24100265048902: Փողոցներում Կարեն Մկրտչյանին օգնելու նպատակով կազմակերպվող դրամահավաքները դադարեցրել ենք, քանի որ այս շրջանում եղել են դեպքեր, երբ դրամաշորթները նրա անվան տակ գումար են հավաքել, որն իր նպատակին չի ծառայել: ESem.am-ը շուտափույթ ապաքինում է մաղթում Կարենին:
(Մանուել), ArmLur.ru | |
|