07:39
Կարեն Մկրտչյանը որոշ փոփոխություններ է արել իրեն նվիրված երգում
Այսօր տեղի ունեցավ դերասան, ազատամարտիկ Կարեն Մկրտչյանին նվիրված տեսահոլովակի շնորհանդեսը: «Master» կոչվող երգը կատարում են Գոռ Հարությունյանը, Արշոն, Ջուլին, Նորսը, Րաֆֆի Ալթունյանը, Հայկ Ղուլյանը: Այն ստեղծվել է դերասան Արտավազդ Հովհաննիսյանի մտահղացմամբ, ով ESem.am-ի հետ զրուցում ասաց. «Այս ամենը կազմակերպվել է Կարենի ընկերական մեծ շրջապատի շնորհիվ, ովքեր նույն ասպարեզից են. մեզ են միացել նաև մի քանի կազմակերպություններ, որոնք ցանկացել են իրենց լուման ներդնել տեսահոլովակի կայացման մեջ»: Արտավազդի փոխանցմամբ՝ ռեփի հայալեզու հատված գրել է Արշոն, իսկ անգլալեզու մասը` Նորսը, կրկներգի հեղինակն էլ Րաֆֆի Ալթունյանն է: Դերասանը նշեց նաև, որ Կարենը, մինչ Գերմանիա մեկնելը, հասցրել է լսել երգը և խոսքերի մեջ որոշ փոփոխություններ անել՝ չցանկանալով այն շատ անձնականացնել: Արտավազդը, ով նաև Կարենի մոտ ընկերն է, փոխանցեց, որ դերասանը արդեն հիվանդանոցում է. «Արդեն սկսել են բուժման ընթացքը, որը կարող է տևել 3-6 ամիս` կախված հանգամաքներից»:

(Մանուել), ArmLur.ru

Կատեգորիա՝ շոու բիզնես | Դիտումներ՝ 728 | | -Ավելացվել է՝ 28.03.2014/07:39
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն