18:18
Կարիմ Բենզեման գերազանցեց Զինեդին Զիդանին

Մադրիդի «Ռեալի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի հարձակվող Կարիմ Բենզեման՝ «Արքայական ակումբի» կազմում անցկացրած խաղերի քանակով, գերազանցել է իր լեգենդար հայրենակից Զինեդին Զիդանի ցուցանիշը:

Երեկ՝ ապրիլի 13-ին, «Ռեալը» սեփական հարկի տակ ուժերն էր չափել «Ալմերիայի» հետ, որին մասնակցել էր նաև Բենզեման: Դա ֆրանսիացի ֆուտբոլիստի 228-րդ խաղն էր «Ռեալի» կազմում: Իսկ լեգենդար Զիդանն անցկացրել էր 227 խաղ:

«Ռեալի» պատմության մեջ Բենզեմայի ցուցանիշը լավագույնն է՝ թիմի կազմում ելույթ ունեցած ֆրանսիացիների շարքում: Այդ ցուցանիշով երկրորդ հորիզոնականում Զինեդին Զիդանն է: Երրորդ հորիզոնականում տեղ է գտել Կլոդ Մակելելեն, ով «Ռեալի» կազմում անցկացրել է 145 խաղ: Յուրատեսակ ցուցանիշով չորրորդ տեղում է Լասանա Դիարան՝ անցկացրած 117 խաղերով:  

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 397 | Աղբյուր՝ Tert.am | -Ավելացվել է՝ 13.04.2014/18:18
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն