18:33
Կարլես Պույոլ. Վան Գալն իմ կարիերայի ամենալավ մարզիչներից մեկն է

«Բարսելոնայի» պաշտպան, երկարամյա ավագ Կարլես Պույոլը, ով ընթացիկ մրցաշրջանում ավարտել է ֆուտբոլիստի կարիերան, կարծում է, որ Լուի վան Գալը լավագույնս է համապատասխանում «Մանչեսթեր Յունայթեդը» գլխավորելուն։ -

Միջազգային լրատվամիջոցները գրեթե վստահ են, որ Հոլանդիայի հավաքականի մարզիչը հաջորդ շաբաթ նշանակվելու է «կարմիր սատանաների» գլխավոր մարզչի պաշտոնին։ Անվանի մասնագետն, ի դեպ, ժամանակին մարզել է «Բարսելոնան», երբ Պույոլն իր նորամուտը նշեց կատալոնական գրանդի հիմնական կազմում։ -Վան Գալն իմ կարիերայի ամենակարևոր մարզիչներից մեկն էր,-Պույոլի խոսքերն է մեջբերում «AS»-ը,-Նա ինձ հնարավորություն տվեց խաղալ առաջին թիմում, ինչն անգնահատելի է։ -Նա բծախնդիր, պահանջող մասնագետ է, իսկ գլխավորն այն է, որ միշտ ուղղախոս է և անկեղծ։ Ես գնահատում եմ այդ որակները։ Նա կարող է հանդարտ տոնով ասել այն, ինչ, միգուցե, քեզ դուր չգա, բայց եթե շարունակես աշխատել ու ջանք գործադրել, նա քեզ շանս կտա։ Ուստի, կարծում եմ, Վան Գալը համապատասխանում է «Մանչեսթեր Յունայթեդին»,-հավելել է իսպանական ֆուտբոլի վետերանը։ 

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 242 | Աղբյուր՝ Manutd.am | -Ավելացվել է՝ 17.05.2014/18:33
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն