
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Կրծկալները, անկասկած, երբեմն անհարմար են լինում: Բայց որքանով կարո՞ղ են դրանք վնասել կնոջը։ Որոշ մարդիկ կարծում են, որ կրծկալները ճնշում են կրծքավանդակի արյան, ինչպես նաեւ կրծքի ավշային հեղուկի ընթացքը, ինչը կարող է հանգեցնել մի շարք առողջական խնդիրների, այդ թվում՝քաղցկեղի։ Ինտերնետում կարող եք մի շարք հոդվածներ գտնել, որոնք պնդում են, որ կրծկալները կարող են առաջացնել կրծքի քաղցկեղ։ Բայց այդ, այսպես կոչված, «հետազոտությունների» ճշգրտությունը կասկածելի է, հաղորդում է Medical Daily-ին։ Առավել հայտնի բժշկական հաստատությունները, ինչպիսիք են Ամերիկյան քաղցկեղի միությունը (ACS) եւ Սյուզան Գ. Կոմենի հիմնադրամը կապ չեն տեսնում կրծկալների եւ քաղցկեղի միջեւ՝ չնայած ոչ մի խորը հետազոտություններ չեն կատարվել, թերեւս այն պատճառով, որ դրանում իմաստ չկա։ Այնուամենայնիվ, այն չի խանգարում այդ տեսակետի կողմնակիցներին օնլայն հարթակում հրապարակել իրենց համոզմունքները։ Բժշկական մարդաբաններ Սիդնեյ Ռոսս Սինգերը եւ Սոմա Քրիսմայերը բոյկոտում են Կոմենի հիմնադրամը եւ ACS-ը՝ նշելով, որ կրծկալների վնասակար հետեւանքների մասին տեղեկատվության թաքցնելը հանգեցնում է ամեն տարի կրծքագեղձի քաղցկեղով հիվանդ հազարավոր մարդկանց մահվան դեպքերի: Այս մարդիկ, ովքեր գրել են «Մարդասպան հագուստը. կրծքագեղձի քաղցկեղի եւ կրծկալի միջեւ առկա կապը» գիրքը, կարծում են, որ կանայք, ովքեր ամբողջ ժամանակ կրում են կրծկալներ 125 անգամ ավելի հակված են ունենալու կրծքագեղձի քաղցկեղ, քան նրանք, ովքեր երբեք կամ հազվադեպ են կրում կրծկալներ։ Կանայք, ովքեր հագնում են կրծկալներ միայն օրվա ընթացքում, քիչ հավանական է, որ ձեռք կբերեն կրծքի քաղցկեղ, բայց այն կանանց մոտ, ովքեր ընդհանրապես չեն կրում, հավանականությունը ավելի է քչանում։ Գրիսսմայերը եւ Սինգերը այս հարցի վերաբերյալ մի հոդված են հրապարակել Ամերիկյան նատուրապաթիկ ասոցիացիայի ամսագրում։ Նատուրապաթիան այլընտրանքային բժշկության մի ձեւ է, որը գտնվում է կեղծ գիտությունների սահմանին՝ հաճախ մերժելով ժամանակակից վիրաբուժության եւ դեղամիջոցների օգտագործումը, ուստի իրենց պնդումները կասկածանքով են ընդունվում։ «Գործոններ, որոնք չեն բարձրացնում կրծքագեղձի քաղցկեղի վտանգը. գիտական ուսումնասիրությունները չեն հաստատում կրծկալի եւ կրծքագեղձի քաղցկեղի վտանգի միջեւ եղած կապը», - գրում է Կոմեն հիմնադրամը իր էջում։ Դոկտոր Թեդ Գանսլերը՝ Ամերիկյան քաղցկեզի ընկերության բուժական մասի տնօրենը, ասել է The New York Times-ին, որ կրծկալ կրելը կարող է միայն չնչին կերպով ազդել ավշի հոսքի վրա եւ կրծքագեղձի քաղցկեղի առաջացումը քիչ հավանական է։ Այս պահին միակ բանը, որ գիտնականները կարող են վստահորեն ասել, այն է, որ գենի որոշ մուտացիաները կարող են զգալիորեն մեծացնել զարգացող կրծքագեղի քաղցկեղի վտանգը։ Շրջակա միջավայրի գործոններ նույնպես ազդում են կրծքագեղձի քաղցկեղի առաջացման վտանգի վրա. ազդում են նաեւ հորմոնների մակարդակները, սակայն այս վերջին գործոնը շարունակում է մնալ հետազոտական փուլում։ Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru | |
|