Կոլորադոն հավանություն է տվել աշխարհում առաջին «թմրանյութային բանկի» ստեղծմանը
ԱՄՆ-ի Կոլորադո նահանգի օրենսդիրները հավանություն են տվել մարիխուանայի արդյունաբերության զարգացմանն ուղղված՝ աշխարհում առաջին ֆինանսական համակարգի ստեղծման նախագծին։
Ինչպես նշում է The Telegraph-ը, նախագիծը ենթադրում է մարիխուանայի բիզնեսով զբաղվողներին հնարավորություն տալ օգտվել բանկային ծառայություններից։
Պարբերականը մանրամասնում է, որ ներկայում բանկերը հրաժարվում են անգամ տարրական ծառայություններ մատուցել թմրանյութի այդ տեսակի բիզնեսով զբաղվողներին՝ վախենալով հայտնվել իրավապահների ձեռքում, քանի որ մարիխուանան ու դրանից ստացված եկամուտները համարվում են ապօրինի։
The Telegraph-ը հավելում է, որ Կոլորադոն առաջին նահանգն է, որը թույլ է տվել մարիխուանայի օրինական վաճառք։
Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանում Նարինե Հովակիմյանի նախագահությամբ ավարտվել է Վանաձորի մանկատանը գտնվող 4-ամյա աղջնակի առուվաճառքի փորձի վերաբերյալ գործի դատական քննությունը: