22:06
Կոնչիտան ծաղրում է Պուտինին

«Եվրատեսիլ 2014» երգի մրցույթի հաղթող մորուքավոր տրանսվեստիտ Կոնչիտա Վյուրստն ուղերձ է հղել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին:

Համացանցում Կոնչիտայի լուսանկարն է հայտնվել, որտեղ վերջինը դիմահարդարված Վլադիմիր Պուտինի նկարով պաստառ է բռնել՝ «Սիրով Ռուսաստանի համար» մակագրությամբ:

Ավելի վաղ, մրցույթի քվեարկության արդյունքների հրապարակումից հետո կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողները հետաքրքրվել էին, թե Կոնչիտան ասելիք ունի՞ ՌԴ նախագահին, ինչին ի պատասխան Վյուրստը հայտարարել էր. «Չգիտեմ, արդյո՞ք նա դիտում է: Բայց եթե այդպես է… կարծում եմ՝ ես պարզ ասացի. մենք անպարտելի ենք»:

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Հասարակություն | Դիտումներ՝ 594 | Աղբյուր՝ News.am Style | -Ավելացվել է՝ 12.05.2014/22:06
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն