
Երրորդմասցի Լյովիկի սպանության առեղծվածը…
Երեքն էլ առաջադրված մեղադրանքի հետ կապված մինչ օրս ընդհանրապես դիրքորոշում չեն
Lurer.com-ը գրում է. Իրաքի Բասրայի հայ համայնքի վարչական կոմիտեն հայտարարել է, որ պատրաստ է ընդունել Մոսուլ քաղաքից գաղթած հայ ընտանիքներին: Մոսուլ քաղաքում իրավիճակի վատթարացումից հետո տասնյակ հայ ընտանիքիներ հեռացել են այնտեղից: Աղբյուրը տեղեկացնում է, որ հայկական կոմիտեն, Բասրայում հայկական եկեղեցին, ինչպես նաև Բասրայի համայնքի անդամները պատրաստ են ընդունել հայ ընտանիքներին և նրանց համար անվտանգություն և հարմարավերտություն ապահովել: Ավելի վաղ տեղեկություններ էին ստացվել, որ Իրաքյան Մոսուլ շրջանի 65 հայ ընտանիքներ հեռացել են այնտեղից: Իրաքի Ազգային իշխանության պատասխանատուներից Պարույր Հակոբյանը նշել է, որ հակակառավարական ուժերը գրավել են Մոսուլի շրջանը, և ազգաբնակչությունն, այդ թվում 65 հայ ընտանիքներ և ծխատեր քահանան, հեռացել են շրջանից: Պարույր Հակոբյանը հավաստիացրել է, որ մարդկային կորուստներ չեն արձանագրվել: Արման٠Հարությունյան, ArmLur.ru | |
|