18:33
Կյանքի 12 ոսկե կանոնները

1. Եթե խոստացել ես զանգել, զանգի՛ր:

2. Եթե ուշանում ես, զգուշացնելու ձև գտի՛ր:

3. Մի՛ ծիծաղիր ուրիշի երազանքների վրա:

4. Մի՛ վերադարձիր այն մարդկանց մոտ, որոնք քեզ դավաճանել են:

5. Ծնողների հետ ավելի շատ ժամանակ անցկացրո՛ւ. Այն պահը, երբ նրանք էլ չեն լինի, միշտ շատ անսպասելի է գալիս:

6. Սիրալիրությունը քաղաքներ է գրավում: Ավելի հաճախ օգտագործի՛ր այն:

7. Կարողացի՛ր ընդունել քո սխալները:

8. Ազատվի՛ր բողոքելու սովորությունից:

9. Նույնիսկ ամենալուրջ վեճերի ժամանակ մի՛ փորձիր մարդկանց խորը վիրավորել… Դուք շուտով կհաշտվեք (ամենայն հավանականությամբ), իսկ խոսքերը կհիշվեն դեռ երկար:

10. Ասա՛ ճշարտությունը և ստիպված չես լինի շատ բան հիշել:

11. Օրվա սկզբում արա՛ ամենադժվար և ամենատհաճ գործը. Երբ դու անես դա, օրվա մնացած մասը քեզ չեն տանջի անպետք մտքերը:

12. Ոչ ոք ոչ մեկի ոչինչ պարտավոր չէ. Մոռացի՛ր «Պարտավոր է» բառը: Դուրս հանի ակտիվ լեքսիկոնից: Հակառակ դեպքում` իրոք, կխրվես պարտքերի մեջ, և ոչ միայն նյութական, այլ նաև բարոյական:

Մանուել٠Թամազյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ հետաքրքիր | Դիտումներ՝ 288 | | -Ավելացվել է՝ 12.04.2014/18:33
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն