15:30
Լևոն Տեր-պետրոսյանը որոշել է փոխել թուրքին

 

Հրանտ Մելիք-Շահնազարյան


Ես միշտ համոզված եմ եղել, որ Թուրքիան հայ-թուրքական արձանագրությունները չվավերացնելու միայն մեկ պատճառ է ունեցել. Անկարան համոզվել էր, որ հարաբերություններ հաստատելով Հայաստանի հետ՝ նա չի կարող այլ երկրների հետ հարաբերություններում ձերբազատվել հայկական հարցի գործոնից։ Այսինքն` Թուրքիան հասկացել է, որ արևմտյան և ոչ մի երկիր պատմական այս ժամանակահատվածում չի կարող հրաժարվել իր վրա ճնշում գործադրելու այդ կարևոր և ուժեղ գործիքից։ Այս իսկ պատճառով թուրքերը խաղարկեցին «ադրբեջանական քարտը» և հրաժարվեցին Ցյուրիխյան արձանագրություններից։

Հայկական դիվանագիտությունն իր հերթին ամեն ինչ արել է, որպեսզի Ցեղասպանության հարցը միշտ առկա լինի Թուրքիա-քաղաքակիրթ աշխարհ հարաբերություններում։ Իմ պատկերացմամբ` մենք դա դիտարկել ենք որպես Թուրքիայի` տարածաշրջանում հետագա հնարավոր էքսպանսիոնիստական քաղաքականությունը զսպելու կարևոր գործոն։

Այսօր ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փաստորեն առաջարկեց գրողի ծոցն ուղարկել քաղաքական այդ գործոնը։ Նրա կարծիքով, այդ դեպքում Թուրքիան կարող է Եվրոպայի մաս դառնալ, երևի թե` նաև քաղաքակրթվել։ Մարդը որոշել է փոխել թուրքին...

 


Նյութի աղբյուր`  https://www.facebook.com/HrantBek/posts/10206011423264363?notif_t=close_friend_activity

Շահեն٠Եդիգարյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ Քաղաքականություն | Դիտումներ՝ 659 | | -Ավելացվել է՝ 24.03.2015/15:30
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն