16:07
ԼԱ ԼԻԳԱ | ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԻ ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐԻ ԱՄՓՈՓՈՒՄ |
Երեկ մեկնարկեց Լա Լիգայի 31-րդ տուրը: Առաջնության առաջատարները անցկացրեցին իրենց հերթական հանդիպումները: «Բարսելոնայի» մրցակիցն էր «Սելտան»: Հանիպումն ավարտվեց 3 - 0 հաշվով, սակայն մրցաշրջանի ամենակարևոր հատվածում «Բարսելոնան» մեծ կորուստ ունեցավ: Շարքից դուրս է եկել կատալոնացիների դարպասապահ Վիկտոր Վալդեսը: Նրա համար մրցաշրջանը ավարտված է ու ամենայն հավանականությամբ նա իր վերջին հանդիպումն անցկացրեց «կապտանռնագույնների» կազմում: Հանդիպումում դուբլ ձևակերպեց Նեյմարը, ու մեկ անգամ աչքի ընկավ Մեսսին: «Բարսելոնան» այդ հաղթանակից հետո իր ակտիվում ունի 72 միավոր:
Երեկ իրենց հանդիպուներն անցկացրին նաև Մադրիդյան 2 ակումբները: «Ատլետիկոն» մրցում էր «Գրանադայի» հետ «Վիսենտե Կալդրոնում»: Տան տերերը Դիեգո Կոստայի միակ գոլի շնորհիվ հաղթեցին «Գրանադային» ու գլխավորեցին աղյուսակը:
Երեկվա ֆուտբոլային երեկոյի ամենամեծ անակնկալը մատուցեց Մադրիդյան մյուս ակումբը՝ «Ռեալը»: «Բլանկոսները» պարտություն կրեցին 2:1 հաշվով: Պարտություն, որը իրենց համար կարող է շատ թանկ նստել: «Ռեալը» պարտվում է արդեն երկրորդ հանդիպումը անընդմեջ: Այդպիսի բան եղել էր 2009 թվականին: Այն ժամանակ «Ռեալը» Կլասիկոյում պարտվեց «Բարսելոնային» 2:6 հաշվով տանը: Դրանից հետո ֆուբոլիստները կորցրեցին վստահությունը սեփական ուժերի նկատմամբ ու պարտվեցին «Վալենսիային» (3:0) : Նման բան է նկատվում նաև այս օրերին: Եթե «Ռեալը» պարտվի հաջորդ հանդիպումում նույնպես, ապա կարող է դուրս մնալ Լա լիգայի չեմպիոնի տիտղոսի համար մղվող պայքարից
Հիշեցնեմ, որ «Ռեալը» երեկ խաղում էր առանձ Դի Մարիայի, ով նախորդ խաղում դեղին քարտ ստացավ ու պետք է բաց թողներ այս հանդիպումը, ու առանձ Սերխիո Ռամոսի, ով որակազրկած էր: «Արքայական ակումբի» կազմում միակ գոլի հեղինակը դարձավ Ռոնալդուն՝ խփելով 27-րդ գոլը այս մրցաշրջանում:
Ինչևէ, Լա լիգան գնալով ավելի ու ավելի հետաքրքրիր է դառնում: Հիշեցնեմ, որ առաջնության ավարտին մնացել է ընդամենը 8 տուր:
Հոդվածը՝ Արման Հարությունյանի
Արման٠Հարությունյան, ArmLur.ru |
Կատեգորիա՝ սպորտ |
Դիտումներ՝ 339 |
| -Ավելացվել է՝ 27.03.2014/16:07 |
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[
Գրանցում |
Մուտք ]