19:33
ԼԱ ԼԻԳԱ| ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐԸ ՀԵՐԹԱԿԱՆ ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐԸ ՏԱՐԱՆ

Առաջնությունը գնալով ավելի ու ավելի թեժ է դառնում: Լա լիգայի ավարտին մնում է ընդամենը 7 տուր: Երեկ տեղի ունեցավ 31-րդ տուրը: Առաջատարները իրենց հերթական հաղթանակները տարան: 
Առաջինը ասպարեզ դուրս եկավ «Բարսելոնան»: Նրանք մրցում էին «Էսպանյոլի» հետ: Կատալոնական դերբիում բավականին հետաքրքիր պայքար ծավալվեց: «Կապտանռնագույնները» չէին ակնկալում նման ֆուտբոլ «Էսպանյոլի» կատարմամբ: «Էսպանյոլի» ֆուտբոլիստները չէին վախենում «Բարսելոնայից», ու նույնիսկ 2-3 անգամ կարող էին բացել խաղի հաշիվը: Սակայն, «Բարսելոնային» ավելի շատ էին հարկավոր այդ միավորները: 77-րդ րոպեին «Բարսելոնան»  11 մետրանոց վաստակեց: Անվրեպ գտնվեց Մեսսին՝ խփելով հանդիպման միակ գնդակը: 
Իսկ ահա «Ատլետիկոյին» չափազանց դժվար հանդիպմում էր սպասվում: Նրանք մրցելու էին «Բիլբաոյի» հետ: Բոլորին հայտնի է, որ «Բիլբաոն» սեփական երկրպագուների ներքո շատ լավ է խաղում, հիմնականում ուժեղ թիմերի հետ: Որպես ապացույց ՝ նրանք ոչ ոքի խաղացին «Ռեալի» հետ ու հաղթեցին «Բարսելոնային» 1-0 հաշվով 15-րդ տուրում: 
Այս հանդիպման մեջ հենց սկզբից «Բիլբաոյին» առաջ մղեց հաշվի մեջ Իկեր Մունիայինը: Սակայն Կոստան ու Կոկեն 3 միավոր պարգևեցին «Ատլետիկոյին»: Նրանք շարունակում են  վստահ գլխավորել Լա լիգան՝ ունենալով իրենց ակտիվում 76 միավոր:
Երեկ ուշ երեկոյան իր հանդիպումը անցկացրեց նաև Մադրիդի «Ռեալը»: Երկու ցավալի պարտություն կրելուց հետո «Բլանկոսները» ուղղակի պարտավոր էին հաղթել այս խաղում: Անչելոտիի սաներին լրացուցիչ վստահություն էր պետք ՉԼ-ի ՝ «Բորուսիայի» դեմ խաղից առաջ: «Ռեալը» մրցում էր «Ռայո Վալեկանոյի» հետ տանը: 15-րդ րոպեին Ռոնալդուն օգվելով «Ռայոյի» պաշպանների դիրքային սխալից, բացում է խաղի հաշիվը: Իր անդրանիկ գոլը խփեց նաև Կարվախալը՝ հաշիվն արդեն դարձնելով 2-0: Հետո Բեյլի արագ դուբլը հաշիվն արդեն խոշոր դարձրեց: Երեկոն եզրափակեց Մորատան: Իմ կարծիքով՝ խփլով այդ հանդիպման լավագույն գնդակը: Այսպիսով հանդիպումն ավարտվեց 5-0 հաշվով, ու կրծես թե «Ռեալը» դուրս եկավ այդ խուճապից, որի պատճառով նրանք շատ կարևորներ միավորներ կորցրեցին:
Ներկայացնում եմ կայացած խաղերի արդյունքները՝

«Էսպանյոլ» - «Բարսելոնա» 0 - 1 | Գոլը՝  Մեսսի (77')

«Սելտա» - «Սևիլիա» 1 - 0 | Գոլը՝ Նոլիտո (87')

«Ատլետիկ Բիլբաո» - «Ատլետիկո Մադրիդ» 1 - 2| Գոլեր՝ Մունիային (6'), Կոստա (22'),Կոկե (55')

«Ռեալ Մադրիդ» - «Ռայո Վալեկանո» 5 - 0 |Գոլեր՝ Ռոնալդու (15'), Կարվախալ (55'),Բեյլ (68', 70'), Մորատա (78')

«Ռեալ Վալյադոլիդ» - «Ալմերիա» 1 - 0 | Գոլը՝ Մանուչո Գոնսալվես (6')


Կարծում եմ՝ Լա լիգայի հանդեպ հետաքրքրությունը ավելի ու ավելի է մածանում: 
Հոդվածը՝ Արման Հարությունյանի

Արման٠Հարությունյան, ArmLur.ru

Կատեգորիա՝ սպորտ | Դիտումներ՝ 352 | | -Ավելացվել է՝ 30.03.2014/19:33
Մեկնաբանություններ ավելացնել կարող են միայն գրանցված անդամները
[ Գրանցում | Մուտք ]
Օգնություն